Իրավական13:18, 16 Հունվար 2017
Թուրքական դատախազությունը ընդդիմադիր պատգամավորի համար 103 տարվա ազատազրկում է պահանջել

Թուրքիայի Շըրնաք նահանգի հանրապետական դատախազության կողմից իրականացվող հետաքննության շրջանակներում ձերբակալված քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) կին պատգամավոր Նուրսել Այդողանի նկատմամբ ընդհանուր առմամբ 103 տարվա պատժաչափի պահանջով դատավարություն է բացվել:
Ըստ թուրքական «Dogan» լրատվական գործակալության` դատախազության հրապարակած մեղադրական եզրակացության հիման վրա Այդողանի վերաբերյալ դատավարություն կսկսվի հետևյալ մեղադրանքներով` «Զինված կազմակերպության անդամ լինել», 14 անգամ «կազմակերպության օգտին քարոզչություն իրականացնել», 2 անգամ «հանցագործին և հանցագործությունը գովել», «Ժողովրդին թշնամության դրդել» և «ժողովրդին օրենքներին չենթարկվելու դրել»:
Նշվում է, որ գործն ուղարկվել է Դիարբեքիրի դատախազություն, քանի որ վերջին հանցագործությունը կատարվել է այդ նահանգում:
Աղբյուրն ավելացրել է, որ օրեր առաջ տեղի ունեցած մեկ այլ դատավարության շրջանակներում «զինված կազմակերպության անդամ լինելու և այդ կազմակերպության անունից հանցանք գործելու» հոդվածով Այդողանն արդեն իսկ դատապարտվել է 4 տարի 8 ամիս ազատազրկման:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |