Իրավական11:36, 20 Հունվար 2017
Թուրքիայում կրկին քրդամետ կուսակցության պատգամավոր է բերման ենթարկվել

Իրապահաները բերման են ենթարկել հերթական ընդդիմադիր պատգամավորին քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից» (HDP-ԺԴԿ):
Թուրքական «Hürriyet» թերթի տեղեկացմամբ՝ ոստիկանությունը պատգամավոր տկն Այշէ Աջար Բաշարանին բերման է ենթարկել վաղ առավոտյան: Քրդամետ կուսակցության խոսնակ Այհան Բիլգեն հայտնել է, որ ոստիկանությունը պատգամավորին բերման է ենթարկել ցուցմուքն վերցնելու համար:
Հիշեցնեք, որ նոյեմբերի 4-ին ձերբակալված քրդամետ կուսակցության անդամ 12 պատգամավորներից 9-ի, այդ թվում` կուսակցության համանախագահներ Սելահեթթին Դեմիրթաշի և Ֆիգեն Յուքսեքդաղի վերաբերյալ նոյեմբերի 9-ին կալանավորման որոշում էր կայացվել: Նոյեմբերի 11-ին էլ կալանավորվել էր Հաքքարիից ընտրված պատգամավոր Նիհաթ Աքդողանը:
Հունվարի 17-ին տեղի ունեցել Դեմիրաթաշի առաջին դատը, որի ժամանակ դատախազությունը նա նկատմամբ 142 տարվա ազատազրկում է պահանջել: ԺԴԿ մյուս համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղի համար դատախազությունը պահանջել է 83 տարվա ազատազրկում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |