Միջազգային09:13, 21 Հունվար 2017
ԵԽԽՎ-ում քննարկման կդրվի Թուրքիայում մոնիտորինգի գործընթացի վերականգնման հարցը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) նախատեսում է առաջիկայում Թուրքիայի վերաբերյալ հատուկ նիստ գումարել: «Deutsche Welle»-ի թուրքական ծառայության համաձայն՝ նիստի օրակարգում կլինի Թուրքիայում քաղաքական մոնիտորինգի գործընթացի վերականգնման հարցը, որը դադարեցվել էր 2004թ.:
Աղբյուրի տեղեկացմամբ՝ ԵԽԽՎ-ում թուրքական պատվիրակության իշխանական թևը կուլիսներում աշխատանք է տանում մոնիտորինգի հարցի քննարկումը կանխելու համար: Թուրքիան ԵԽԽՎ-ում ներկայացնում են 18 պատգամավոր, որոնցից 11-ը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ներկայացուցիչներ են, իսկ մյուսները՝ երեք առաջատար ընդդիմադիր կուսակցություններից:
ԵԽԽՎ քաղաքական հարցերի և մոնիտորինգի հանձնաժողովները դեռևս 2016թ. դեկտեմբերի 15-ին դիմում էին ներկայացրել՝ 2017թ. հունվարի 23-27-ին Ստրասբուրգում կայանալիք ԵԽԽՎ լիագումար նիստում Թուրքիայում տեղի ունեցող զարգացումները որպես «հապշտապ օրակարգային թեմա» քննարկելու առաջարկով:
Դիմումը կքննարկվի հունվարի 23-ին՝ ԵԽԽՎ բյուրոյի նիստում: Եթե բյուրոն հավանություն տա Թուրքիայի վերաբերյալ հատուկ նիստ կազմակերպելուն, ապա հարցը կդրվի քվեարկության ԵԽԽՎ-ի լիագումար նիստում:
Քվեարկությանը մասնակցող անդամների 2/3-ի կողմից հավանության արժանանալու դեպքում հունվարի 26-ին ԵԽԽՎ-ում կգումարվի «Թուրքիայի ժողովրդավարական կառույցների գործունեությունը» խորագրով հատուկ նիստ:
Նմանատիպ նիստեր են գումարվել նաև անցյալ տարվա հունիսին և հոկտեմբերին: Սակայն այս անգամ նիստը կարող է ավարտվել «Եվրաինտեգրման գործընթացից բխող պարտականությունների չկատարման համար» 1996-2004թթ. Թուրքիայում կիրառված մոնիտորինգի գործընթացի վերականգնմամբ:
ԵԽԽՎ-ում մոնիտորինգի գործընթացը գործարկվել է 1993թ. և նպատակ ունի եվրաինտեգրման ճանապարհն ընտրած երկրներում հեշտացնելու անցումը արևմտյան ժողովրդավարական չափանիշներին: Ներկայումս ԵԽԽՎ մոնիտորինգ է իրականացնում Ալբանիայում, Բոսնիա-Հերցոգովինայում, Մոլդովայում, Ռուսաստանում, Սերբիայում, Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում և Ադրբեջանում: Եթե Թուքրիայի վերաբերյալ առաջարկը հաստատվի, Թուրքիան կլինի առաջին երկիրը, որտեղ նախկինում դադարեցված մոնիտորինգի գործընթացը կվերսկսվի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |