Իրավական06:59, 23 Հունվար 2017
Հանրապետական Թուրքիայի պատմության մեջ եղել է 6 հանրաքվե
2017թ. գարնանը Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների հանրաքվե կանցկացվի: Հանրաքվեի օրը հստակեցված չէ, բայց հայտնի է, որ այն կանցկացվի մարտի վերջին կամ ապրիլի սկզբին:
Թուրքական «Habertürk» լրատվակայքի տեղեկացմամբ՝ դա կլինի հանրապետական Թուրքիայի պատմության մեջ 7-րդ հանրաքվեն: Իսկ 2002թ. իշխանության եկած «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) կառավարման ընթացքում սա արդեն 3-րդ հանրաքվեն է լինելու:
Թուրքիայում սահմանադրական փոփոխություններն առաջին անգամ հանրաքվեին են դրվել 1961թ. հուլիսի 9-ին, երբ ընտրողների 61.7 տոկոսը կողմ արտահայտվեց փոփոխությունների փաթեթին:
Այնուհետև տարբեր խնդիրների վերաբերյալ հանրաքվեներ են անցկացվել 1982թ. նոյեմբերի 7-ին, 1987թ. սեպտեմբերի 6-ին, 1988թ. սեպտեմբերի 25-ին, 2007թ. հոկտեմբերի 21-ին և 2010թ. սեպտեմբերի 12-ին:
Նշենք նաև, որ միայն 1988թ. հանրաքվեի դրված առաջարկը չի ընդունվել հանրության կողմից: Ընտրողների 65 տոկոսը դեմ է արտահայտվել ՏԻՄ վաղաժամկետ ընտրություններին: Մյուս բոլոր դեպքերում հանրային քվեարկության դրված առաջարկները ընդունվել են:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |