Միջազգային07:55, 24 Հունվար 2017
ԱՄՆ-ն լքեց Տրանս-խաղաղօվկիանոսյան համագործակցությունը
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Տրանս-խաղաղօվկիանոսյան համագործակցությունը (TPP) լքելու մասին որոշումը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Doğan» լրատվական գործակալությունը:
Իր նախընտրական արշավի ընթացքում Թրամփը նշել էր, որ որպես նախագահ իր պաշտոնավարման հենց առաջին օրը չեղյալ կհայտարարի Տրանս-խաղաղօվկիանոսյան համագործակցության համաձայնագիրը: Ըստ նրա՝ այս համաձայնագիրը ԱՄՆ-ի համար «պոտենցիալ աղետ» է:
Տրանս-խաղաղօվկիանոսյան համագործակցության համաձայնագիրը ստորագրել էր ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբաման՝ 2015թ.: Այս պայմանագրի շրջանակներում Խաղաղ օվկիանոսի ավազանի 12 երկրներ, այդ թվում՝ Ճապոնիան, Ավստրալիան, Նոր Զելանդիան, Կանադան, Մեքսիկան, Բրունեյը, Վիետնամը, Չիլին, Սինգապուրը, ստեղծել են ազատ առևտրի գոտի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Ստորագրահավքի արդյունքները ներկայացվելու են Թուրքիայի խորհրդարան (մեջլիս):
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |