Իրավական08:17, 24 Հունվար 2017
Զեկույց. «Թուրքիայի արևելյան շրջաններում 1 տարում մարդու իրավունքների 46.292 խախտում է գրանցվել»
Թուրքիայի «Մարդու իրավունքների միությունը» (İHD) 2016 թվականի համար հրապարակել է երկրի արևելյան և հարավարևելյան շրջաններում գրանցված մարդու իրավունքների խախտումների մասին զեկույցը:
Ըստ թուրքական «Demokrathaber.org» լրատվական կայքի` կառույցի Դիարբեքիրի մասնաճյուղի զեկոյցը ցույց է տալիս, որ նշյալ շրջաններում 2016-իմ խախտումները կտրուկ աճել են` հասնելով 46.292-ի դեպքի:
Դիարբեքիրի մասնաճյուղի ղեկավար Ռաջի Բիլիջին հայտնել է, որ խախտումները պայմանավորված են եղել շրջաններում տեղի ունեցող բախումներով (քուրդ զինյալների ու թուրք ուժայինների միջև) ու արտակարգ դրության շրջանակներում պետության կողմից իրականացվող գործողություններով:
Ըստ զեկույցի` տարվա ընթացքում տեղի ունեցած բախումների հետևանքով մահացել է 1757 հոգի, որից 456-ը `անվտանգության ուժերի ներկայացուցիչ, 816-ը` PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն-ՔԲԿ) անդամ, 451-ը` քաղաքացիական բնակիչ: ՔԲԿ-ի կողմից իրականացված ակտերի արդյունքում զոհվել է 116 քաղաքացիական անձ:
Նշվում է, որ խնդրո առարկա շրջաններում 2016-ին ձերբակալվել է 6860 մարդ, որից 150-ը երեխա է եղել:
216 մարդ կալանավայրում կտտանքների է ենթարկվել:
Զեկույցում քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) համանախագահների ու մյուս 9 պատգամավորի ձերբակալությունը, ինչպես նաև քրդական «Տարածաշրջանների դեմոկրատական կուսակցության» (DBP-ՏԴԿ) ներկայացուցիչների ղեկավարած համայնքների վրա պետական կառավարիչ նշանակելը որակվել է որպես ընտրողների իրավունքների խախտում:
Ըստ Բիլիջիի` արտակարգ իրավիճակի ու բախումների պատճառով շրջաններում պետության կողմից ժամանակ առ ժամանակ պարետային ժամ ու հատուկ անվտանգության գոտի հայտարարելը հանգեցրել է հաղորդակցության, առողջապահության և կրթության իրավունքի խախտումների:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |