Տնտեսական07:05, 24 Հունվար 2017
Թուրքիան 30 հատ F-35 կործանիչ է պատվիրել

Ռազմական ինքնաթիռների ձեռք բերման նախագծի շրջանակներում Թուրքիան արդեն պատվիրել է F-35 կործանիչների առաջին խմբաքանակը, որը կմատակարարվի 2019թ.:
«Sputnik»-ի թուրքական ծառայության տեղեկացմամբ՝ այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ղեկավար Իսմաիլ Դեմիրը: Թուրքիան պատվիրել է շուրջ 30 ռազմական ինքնաթիռ, որոնց հանձնման ժամկետներն արդեն հստակեցված են: Ինքնաթիռներից յուրաքանչյուրը տեխնոլոգիական առումով որոշակիորեն տարբերվում է մյուսներից: Համապատասխանաբար, ոչ մեծ տարբերություններ կան նաև դրանց գներում:
Դեմիրը նշել է, որ F-35 ինքնաթիռի որոշ մասեր արտադրվում են հենց Թուրքիայում:
Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը 2016թ. նոյեմբերին հայտարարել էր, որ պատվիրված F-35 ինքնաթիռների առաջին խմբաքանակը Թուրքիան պիտի ստանա ոչ թե 2021-ին, ինչպես նախատեսված էր, այլ՝ 2018-ին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |