Ցեղասպանություն10:29, 26 Հունվար 2017
Ջեմ Օզդեմիրը Տորոնտոյում մասնակցել է Դինքի հիշատակին կազմակերպված միջոցառմանը
Գերմանիայի Բունդեսթագի ծագումով թուրք պատգամավոր, Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի համահեղինակ, «Կանաչների կուսակցության» համանախագահ Ջեմ Օզդեմիրը Կանադայում մասնակցել է Հրանտ Դինքի սպանության 10-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված միջոցառմանը:
Ըստ թուրքական «Arti49.com» կայքի` Կանադայի Տորոնտո քաղաքի հայ համայնքի կողմից կազմակերպված միջոցառմանը Բունդեսթագի պատգամավորը հանդես է եկել ելույթով:
Օզդեմիրը ելույթում նշել է, որ Հրանտ Դինքի շնորհիվ Թուրքիայում սկսեցին ավելի շատ խոսել Հայոց ցեղասպանության մասին:
«Հրանտի շնորհիվ ցեղասպանության մասին երբևէ չլսած թուրքերը սկսեցին խոսել այդ թեմայով»,- ասել է ծագումով թուրք գերմանացի քաղաքական գործիչը:
Օզդեմիրը, նշելով, որ ցեղասպանության իրողության վրա աչք փակողների կողքին դրան ընդդիմացողներ էլ կան, ասել է.
«Ես իմ երեխաներին ասում եմ, որ չհետևեն նրանց օրինակին, ովքեր դավաճանում են իրենց հարևաններին: Հիմա հարց եմ տալիս` ովքե՞ր են ավելի լավ մուսուլման: Հայերի սպանության ժամանակ գլուխները այլ կողմ թեքողները, թե նրանք, ովքեր համարում են, որ հայերի վրա հարձակվածները իրենց վրա են հարձակվել, հայերին սպանողները իրենց են սպանել»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |