Ցեղասպանություն14:08, 27 Հունվար 2017
Թուրքիայի ԱԳՆ-ն Ֆրանսիայի սահմանադրական դատարանի որոշումը կարևոր ձեռքբերում է որակել
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ֆրանսիայի սահմանադրական դատարանի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը չեղարկելու վերաբերյալ:
Նախարարության կայքում հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ ընդունված որոշումը համադրելի է «պատմության վիճաբանական դեպքերի» վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշման հետ: Նշվում է, որ Ֆրանսիայի սահմանադրական դատարանն այս որոշմամբ ևս մեկ անգամ ցույց տվեց իր հավատարմությունը ժողովրդավարության անքակտելի մասը համարվող խոսքի ազատության և օրենքի գերակայության սկզբունքներին:
«Որոշումը պատմական խնդիրների վերաբերյալ ժողովրդավարական քննարկումների, ներքաղաքական նկատառումներով արված ոչ օրինական սահմանփակումների տեսանկյունից կարևոր իրավական ձեռքբերում է»:
Նախարարությունը հույս է հայտնել, որ քաղաքական նպատակներով նման խնդիրները շահարկող շրջանակները այս որոշումից անհրաժեշտ դասեր կքաղեն:
Հիշեցնենք, որ 2016 թվականի դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի խորհրդարանը «Հավասարություն և քաղաքացիություն» կոչվող օրինագիծը, որը պատիժ էր սահմանում մարդկության դեմ գործած բոլոր հանցագործությունները, այդ թվում` Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |