Ցեղասպանություն09:52, 31 Հունվար 2017
Չավուշօղլուն Արգենտինայում անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարցին
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Հարավային Ամերիկա կատարած աշխատանքային այցի շրջանակներում այցելել է Արգենտինա:
Ըստ թուրքական «Ahaber» լրատվական կայքի՝ Չավուշօղլուն հանդիպում է ունեցել Արգենտինայի արտաքին գործերի նախարար Սուսանա Մալյորրայի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին՝ այդ թվում էներգետիկ և առևտրատնտեսական որոտներին վերաբերող մի շարք կարևոր հարցեր:
Թուրքական մամուլին ներկայացնելով իր այցի մանրամասները՝ Չավուշօղլուն հայտնել է, որ արգենտինացի իր գործընկերոջ հետ զրույցում անդրադարձ է եղել նաև Հայոց ցեղասպանության հարցին.
«Տարիներ շարունակ մեր հարաբերությունների վրա ազդող հայկական հարցի վերաբերյալ էլ մտքեր փոխանակեցինք: Կարևորում ենք այս հարցում Արգենտինայի կառավարության, արտաքին գործերի նախարարության և անձամբ նախարարի դիրքորոշումը: Նրանց ասացինք, որ թույլ չենք տա, որ մեր հարաբերությունները գերի դառնան այս հարցին», -ասել է թուրք նախարարը:
Բացի Հայոց ցեղասպանության հարցից, Չավուշօղլուն հանդիպման ընթացքում բարձրացրել է նաև Թուրքիայում ահաբեկչական համարվող գյուլենական համայնքի դեմ համատեղ պայքարի հարցը:
Այցի ընթացքում Թուրքիայի և Արգենտինայի միջև ստորագրվել է «Մաքսային հարցերում համագործակցության և փոխադարձ օգնության» պայմանագիր: Բացի այդ ստորագրվել են մի շարք այլ փաստաթղթեր, որոնք նպատակ ունեն խորացնել թուրք-արգենտինական հարաբերությունները:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արգենտինայի հայ համայնքի կառույցները հայտարարություն էին տարածել` որտեղ դեմ էին արտահայտվել Հարավային Ամերիկա և մասնավորապես Արգենտինա Թուրքիայի Չավուշօղլուի կատարելիք այցին: Հայտարարության մեջ մասնավորապես շեշտվում էր, որ Չավուշօղլուն մարդկության դեմ հանցագործություններ իրականացրած պետության ներկայացուցիչ է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |