Իրավական07:25, 31 Հունվար 2017
Թուրքիան Գյուլենի արտահանձման հարցով նոր փաստաթղթեր է ուղարկել ԱՄՆ

Դոնալդ Թրամփի` ԱՄՆ-ի նախագահ դառնալուց հետո Թուրքիան լրացուցիչ փաստաթղթերի փաթեթ է ուղարկել ԱՄՆ-ի արդարադատության նախարարություն, ամերիկաբնակ միլիարդատեր, իսլամի քարոզիչ Ֆեթթուլահ Գյուլնին արտահանձնելու համար:
Թուրքական իշխանությունները նրան մեղադրում են Թուրքիայում 2016թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի մեջ:
Նշվում է, որ ուղարկված փաթեթում տեղ են գտել այնպիսի փաստաթղթեր, որոնք ապացուցում են Գյուլենի մեղավորությունը հուլիսի 15-ին տեղի ունեցածի մեջ:
Մասնավորապես, տեղեկատվություն է ներկայացված Թուրքիայի Սաքարիայի համալսարանի դասախոս Ադիլ Օքսուզի տեղաշարժերի մասին, որն, իբր, համակարգում էր Գյուլենի կողմնակիցների գործողությունները Թուրքիայի ՌՕՈւ շարքերում: Օքսուզը Ներկայումս նա գտնվում է հետախուզման մեջ: Ուշադրություն է դարձվում այն փաստի վրա, որ հուլիսի 12-ին` հեղաշրջման փորձից 3 օր առաջ, Օքսուզը այցելել է ԱՄՆ:
Հիշեցնենք, որ 2016թ. սեպտեմբերի 10-ին Թուրքիան պաշտոնապես ԱՄՆ-ից պահանջեց Գյուլենի արտահանձնումը: Մասնավորապես Ստամբուլի հանրապետական դատախազությունը միջնորդություն էր ներկայացրել դատարան իսլամի հայտնի քարոզիչ, ամերիկաբնակ թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենին ձերբակալելու որոշում կայացնելու համար: Նշյալ որոշումը հիմնավորվել էր այն փաստարկով, որ Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի հրահանգը տրվել է հենց Գյուլենի կողմից:
Իսկ հոկտեմբերի 27-ին Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը մեկնեց ԱՄՆ, որտեղ Գյուլենի արտահանձման հարցով հանդիպում ունեցավ ԱՄՆ գլխավոր Լորետտա Լինչի հետ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |