Միջազգային09:58, 31 Հունվար 2017
Թուրքիան և Իսրայելը Անկարայում քաղաքական խորհրդակցություն կանցկացնեն

Թուրք-իսրայելական կարգավորման գործընթացը շարունակվում է: 2010թ. հետո առաջին անգամ կողմերի միջև քաղաքական խորհրդակցություն կանցկացվի: Թուրքական «Milliyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ խորհրդակցությունը տեղի կունենա փետրվարի 1-ին՝ Անկարայում:
Հանդիպումը կգլխավորեն Թուրքիայի արտգործնախարարության (ԱԳՆ) խորհրդական Ումիթ Յալչընը և Իսրայելի ԱԳՆ գլխավոր տնօրեն Յուվալ Ռոթեմը:
Քաղաքական խորհրդակցությամբ նպատակ է դրված զարգացնելու բազմակողմ հարաբերությունները և ավելի հաճախակի դարձնել փոխադարձ այցերը: Այս համատեքստում հաջորդ շաբաթ նախատեսվում է թուրք նախարարներից մեկի այցը Իսրայել:
Հիշեցնենք, որ 2010թ. մայիսի 31-ին իսրայելցի զինվորները հարձակվել էին Գազայի տարածք ուղարկվող հումանիտար օգնությունը տեղափոխող «Mavi Marmara» նավի վրա: Բախման հետևանքով սպանվել էր 9 թուրք քաղաքացի, ծանր վիրավորում ստացած ևս մեկ քաղաքացի մահացել էր ավելի ուշ: Դեպքը երկու երկրների միջև հարաբերությունների վատթարացման պատճառ հանդիսացավ:
Միայն այն բանից հետո, երբ Իսրայելը համաձայնեց ներողություն խնդրել, փոխհատւցում վճարել զոհվածների ընտանիքներին և վերականգնել դեպի Գազա մարդասիրական օգնության փոխադրումները, հնարավոր դարձավ կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները: Երկկողմ բանակցությունների շրջանակներում գրանցված վերջին զարգացումը Թուրքիայում և Իսրայելի երկու երկրների դեսպանների նշանակումն էր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Պետդեպին ուղարկած նամակում Գուս Բիլիրաքիսը և Բրեդ Շնայդերը գրել են, որ դա կարող է հանգեցնել Իսրայել-Թուրքիա ուղիղ բախման:

Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորման պատվիրակությունը Անկարայում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարարի և Ազգային հետախուզական կազմակերպության (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընի հետ:

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ermenihaber.am-ը զրուցել է Արցախի անկման մասին պատմող «Վիրավոր արծիվը» վավերագրության հեղինակ Դեմիր Սյոնմեզի հետ։
Երկրում գործազրկության թվերը վերադարձել են COVID-19-ի ճգնաժամի ժամանակաշրջանի մակարդակին։
Էրդողանի և Իտալիայի վարչապետի նախագահությամբ գումարված գագաթնաժողովից հետո ստորագրվել է 11 պայմանագիր:
Մասնագետների կարծիքով, ընթացիկ միտումների պահպանման դեպքում Թուրքիան 2025 թվականին կարող է դառնալ աշխարհի առաջատար զբոսաշրջային ուղղություններից մեկը:
Էրդողան-Միցոտակիս հանդիպումից առաջ նախատեսված է նաև Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորգոս Գերապետրիտիսի այցը Թուրքիա։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |