Իրավական07:50, 31 Հունվար 2017
Թուրքիայում քրդամետ կուսակցության պատգամավորների նկատմամբ հետապնդումները շարունակվում են

Թուրքիայում կալանավորվել է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP-ԺԴԿ) ներկայացնող պատգամավոր Մերալ Դանըշ Բեշթաշը:
Թուրքական «Sondakika» լրատվական կայքը տեղեկացնում է, որ նախօերին Բեշթաշը և ԺԴԿ-ի խոսնակ Այհան Բիլգենը բերման էին ենթարկվել, ապա դատարանի որոշմամբ ազատ արձակվել: Սակայն Դիարբեքիրի հանրապետական դատախազությունը բողոքարկել էր դատարանի որոշումը: Դատախազության դիմումը բավարարվել էր և պատգամավորները կրկին բերման են ենթարկվել: Մերալ Դանըշ Բեշթաշի նկատմամբ կալանավորման որոշում է կայացվել:
ԺԴԿ ևս մեկ պատգամավոր Լեզգին Բոթան Վանի դատախազության որոշմամբ բերման է ենթարկվել՝ իր նկատմամբ բացված քրեական գործի հետքաննության շրջանակներում ցուցմունք տալու համար: Նա մեղադրվում է «ահաբեկչական կազմակերության օգտին քարոզչություն անելու», «հրապարակավ հանցագործության դրդելու» և «զինված ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու» մեջ: Պատգամավորը դատարանի որոշմամբ ազատ է արձակվել:
Հիշեցնենք, որ 2016թ նոյեմբերի սկզբին բերման էին ենթարկվել ԺԴԿ-ի 11 պատգամավոր, որոնցից 9-ը, այդ թվում կուսակցության համանախագահներ՝ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը, կալանավորվել էին:
Հունվարի 17-ին տեղի էր ունեցել Դեմիրաթաշի առաջին դատը, որի ժամանակ դատախազությունը նրա նկատմամբ 142 տարվա ազատազրկում է պահանջել: ԺԴԿ մյուս համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղի համար դատախազությունը պահանջել է 83 տարվա ազատազրկում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |