Տնտեսական10:08, 01 Փետրվար 2017
Թուրքիայում 2016-ին զբոսաշրջիկներն ավելի երկար են մնացել, բայց քիչ ծախսել
2016 թվականին զբոսաշրջիկները Թուրքիայում վերջին 17 տարիների ընթացքում իրենց ամենաէժան հանգիստն են անցկացրել:
Ըստ թուրքական «Hurriyet» թերթի կայքի` 2016-ին Թուրքիա այցելած 1 զբոսաշրջիկը միջինում ծախսել է 705 դոլար, 2015-ի 756-ի փոխարեն: Նշվում է, որ սա 2000 թվականից այս կողմ ամենացածր ցուցանիշն է:
Թուրքիայի վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից պարզ է դարձել նաև, որ կատարած քիչ ծախսերով հանդերձ զբոսաշրջիկները միջինում ավելի երկար են մնացել Թուրքիայում, քան նախորդ տարի: Նշվում է, որ օտար զբոսաշրջիկների միջինացված գիշերակացների քանակը 2015-ի 8.7-ից 2016-ին հասել է 9.7-ի:
Նշվում է, որ 2016-ին Թուրքիայի զբոսաշրջության ոլորտի գրանցած 30 տոկոսանոց անկման պատճառը «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության կողմից երկրում կազմակերպվող ահաբեկչություններն ու «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) զինյալների հետ անվտանգության ուժերի բախումներն են: Զբոսաշրջության վրա խիստ բացասական ազդեցություն է ունեցել նաև հուլիսի 15-ին կազմակերպված զինված հեղաշրջման փորձը:
2016 թվականին Թուրքիայի զբոսաշրջության ոլորտի եկամուտները 2015-ի համեմատ նվազել են 29.7 տոկոսով ` 2015-ի 31.4 միլիարդից հասնելով 22.1 մլն դոլարի:
Իսկ 2016-ին Թուրքիա մեկնած զբոսաշրջիկների թիվը 2015-ի համեմատ նվազել է 24.6 տոկոսով` 2015-ի 41.6 մլնից հասնելով 31.3 միլիոնի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Իրաքի առևտրի նախարար Աթիր Դավուդն անդրադարձել է Թուրքիայի հետ ունեցած առևտրատնտեսական հարաբերություններին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |