Միջազգային09:27, 01 Փետրվար 2017
2016թ. ազատության ցուցանիշով ամենաշատ դիրքերը կորցրած երկիրը Թուրքիան է

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում 2017» զեկույցը, որում տեղ են գտել ժողովրդավարական ազատությունների վիճակն աշխարհի 195 երկրում նախորդ տարվա ընթացքում:
Ըստ թուրքական «Doğan» լրատվական գործակալության` նշյալ զեկույցում Թուրքիայի վերաբերյալ մասնավորապես ասվում է, որ այդ երկիրը 2016թ. տվյալներով ներառվել է ազատության տենդեցների առումով անկում գրանցած երկրների շարքում:
Զեկույցում տեղ գտած 195 երկրները բաժանված են 3 անվանակարգում: «Ազատ երկրներ» խորագրով անվանացանկում նեռավել է 87 երկիր: «Մասամբ ազատ» անվանացանկի մեջ տեղ է գտել 59 երկիր, որոնց մեջ կա նաև Թուրքիան: Իսկ վերջին «ոչ ազատ երկրների» անվանացանկում ներառվել է 49 երկիր:
Ի դեպ «մասամբ ազատ» երկրների ցանկում է մաև Հայաստանի Հանրապետությունը:
Նշվում է, որ ազատության առումով 2015թ. համեմատ ամենաշատ դիրքերը կորցրած երկիրը Թուրքիան է: Մասնավորապես Թուրքիան 15 միավոր կորցրել է և ստացել 38 միավոր 100 հնարավորից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |