Իրավական07:19, 01 Փետրվար 2017
Հրապարակվել են Թուրքիայի ձախողված հեղաշրջման կազմակերպիչների անունները

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հրապարակել է 2016թ. հուլիսի 15-ի ձախողված պետական հեղաշրջման 6 գլխավոր կազմակերպիչների անունները:
Թուրքական «Milliyet» թերթի կայքը տեղեկացնում է, որ նախարարությունից հեղաշրջման փորձը հետաքննող խորհրդարանական հանձնաժողովին է ուղարկվել փաստաթղթերի մի փաթեթ: Դրանում տեղ գտած տեղեկությունների համաձայն՝ կազմակերպիչների ցուցակը գլխավորում է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի գեներալ Մեհմեդ Փարթիգյոչը:
Կազմակերիչների թվում են նաև ցամաքային ուժերի հրամանատարության շտաբի պատասխանատու Էրհան Ջահան, ռազմածովային ուժերի հրամանատարության շտաբի պատասխանատու Իրֆան Արաբաջըն, ռազմաօդային ուժերի հրամանատարության շտաբի պատասխանատու Իլհան Քարասուն, ժանդարմերիայի գլխավոր հրամանատարության շտաբի պատասխանատու Ֆարուք Բալը և առափնյա անվտանգության հրամանատարության շտաբի պատասխանատու Մուստաֆա Շահին Գյումուշիյնեն :
Ներքին գործերի նախարարության ուղարկած փաստաթղթերի փաթեթում տեղ են գտել նաև հեղաշրջումից հետո նշանակվելիք պաշտոնյաների ցանկը և ռազմական դրություն հայտարարելու հրամանագիրը: 20 հոդվածից բաղկացած հրամանագրում արձանագրվել է, որ հուլիսի 16-ին՝ ժամը 03:00-ին կառավարությունը զավթվել է, և այդ պահից երկրում ռազմական դրություն է հայտարարվել:
Իշխանության զավթումից հետո նոր նշանակումների վերաբերյալ ցուցակներից մեկում ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարի և ցամաքային ուժերի հրամանատար Սալիհ Զեքի Չոլաքի անվան դիմաց որևէ գրառում չի եղել, իսկ ժանդարմերիայի նախկին գլխավոր հրամանատար Գալիպ Մենդիի անվան դիմաց դրված է եղել «շարունակել» նշումը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |