Իրավական10:14, 06 Փետրվար 2017
Թուրքիայում զինվորականների ձերբակալությունները շարունակվում են

Թուրքիայի 12 նահանգում ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչությունը «Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպության»/«Զուգահեռ կառույցի» (FETÖ/PDY` թուրքական մամուլում այսպես է կոչվում ամերիկաբնակ թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենի հիմնած կառույցը) դեմ հատուկ գործողություններ են իրականացրել:
Թուրքական «Yenisafak» թերթի կայքի տեղեկացմամբ՝ հատուկ գործողության ժամանակ ձերբակալվել է 24 զինվորական, որոնց թվում կան նաև շտաբի սպաներ:
Նշվում է, որ Բալըքեսիրի հանրապետական դատախազությունը FETÖ/PDY-ի գործի շրջանակներում որոշում է կայացրել բերման ենթարկել 32 կասկածյալի, որոնք օգտագործել են գաղտնագրման «Bylock» բջջային հավելվածը: 12 նահանգում համաժամանակյա գործողության ժամանակ ձերբակավել է 24 հոգի: Մյուս 8 կասկածյալին գտնելու համար աշխատանքներ են տարվում:
Նշենք, որ «Bylock» բջջային հավելվածը հնարավորություն է տալիս օգտատերերին հաղորդակցվել ծածկագրերի միջոցով: Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ այս հավելվածը օգտագործում են գյուլենականները՝ միմյանց հետ ծածկագրերով հաղորդակցվելու համար:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ էր կատարվել: Թուրքական իշխանությունները նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ մեղադրում են ամերիկաբնակ թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենին:
Հեղաշրջման փորձից հետո աշխատանքից հեռացվել կամ ձերբակալվել են տասնյակ հազարավոր մարդիկ: Նրանց աշխատանքից ազատման կամ ձերբակալման համար հիմք է ծառայել նաև տվյալ հավելվածն օգտագործելու հանգամանքը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |