Իրավական09:51, 07 Փետրվար 2017
Էրդողանին վիրավորելու համար ևս 3 մարդ է ձերբակալվել

Թուրքիայի Անթալիա քաղաքում բերման են ենթարկվել 4 անձինք ՝ սոցիալական կայքերում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով:
Թուրքական «Haber.sol» լրատվական կայքը, հղում անելով Անկարայի ոստիկանական բաժանմունքի կողմից արված հայտարարությանը, նշում է, որ ոմն Մ.Յ.-ն, Ա. Շ-ն, Ա.Կ.-ն և Ն.Կ-ն բերման են ենթարկվել Անթալիայի Հանրապետական դատախազության որոշմամբ:
Դատարանը բերման ենթարկվածներից 3-ի նկատմամբ ձերբակալելու որոշում է կայացրել՝ վերջիններիս նկատմամբ առաջադրելով «Նախագահին վիրավորելու» , «Ահաբեկչության դեմ պայքարում անհամաձայնություն ցուցաբերելու», ինչպես նաև «Ժողովրդին ատելության և թշնամությանը դրդելու և նվաստացնելու» մեղադրանք: Բերման ենթարկվածներից մեկը ազատ է արձակվել:
Թուրքական աղբյուրը չի մանրամասնում, թե ինչ վիրավորանքի մասին է խոսքը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |