Միջազգային09:47, 07 Փետրվար 2017
Նոր լարվածություն Անկարայի և Թել Ավիվի միջև

Թուրքիայի և Իսրայելի միջև նոր լարվածություն է առաջացել: Պաշտոնական Անկարան խստորեն քննադատել է Իսրայելի խորհրդարանի այն որոշումը, որով պաշտոնական կարգավիճակ է տրվում Պաղեստինի տարածքում գտնվող, սակայն Իսրայելի կողմից օկուպացված բնակավայրերին: Այս մասին գրում է թուրքական «Milliyet» թերթի կայքը:
Թուրքիայի արտգործնախարարության (ԱԳՆ) պաշտոնակայքում հրապարակված հայտարարության մեջ մասնավորապես ասված է.«Մենք խստորեն դատապարտում ենք Իսրայելի խորհրդարանի՝ պաղեստինցիներին պատկանող տարածքներում կառուցված շուրջ 4000 բնակելի կառույցներին պաշտոնական կարգավիճակ տալու մասին որոշումը»:
Թուրքիայի ԱԳՆ-ի համաձայն՝ նշված կառույցները ապօրինի են, իսկ դրանց վերաբերյալ ընդունված որոշումը հակասում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի՝ 2016թ. դեկտեմբերի 23-ին ընդունված համար 2334 որոշմանը:
Աղբյուրի հավաստմամբ՝ Իսրայելի խորհրդարանում տվյալ որոշման ընդունումը մեծապես պայմանավորված է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրվելու հանգամանքով:
Հիշեցնենք, որ թուրք-իսրայելական դիվանագիտական հարաբերությունները խաթարվել էին 2010թ.՝ թուրքական «Մավի Մարմարա» նավի վրա իսրայելցի զինվորների հարձակման պատճառով: Երկու երկրների միջև դիվանագիտական կապը վերականգնվեց միայն այն բանից հետո, երբ Իսրայելը 2016թ. ներողություն խնդրեց Թուրքիայից և համաձայնեց փոխհատուցում վճարել հարձակման ժամանակ զոհված Թուրքիայի քաղաքացիների ընտանիքներին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |