Տնտեսական07:14, 08 Փետրվար 2017
Թուրքական լիրան արժեզրկվում է, իսկ դոլարն ու եվրոն՝ նորից արժևորվում

Թուրքիայում ԱՄՆ դոլարի և եվրոյի փոխարժեքները շարունակում են աճել։ Թուրքական «Hürriyet» թերթի կայքի տեղեկացմամբ` Փետրվարի 8-ի առավոտյան արտարժույթի շուկայում դոլարի փոխարժեքը կազմել է 3.7476, եվրոյինը` 4 լիրա։
Թուրքիայի պալատների և բորսաների միության (TOBB) տնտեսական հանձնաժողովի նիստում երեկ ելույթ ունեցած Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե դժգոհ է Թուրքիայի վարած տոկոսադրույքային քաղաքականությունից: Ըստ Թուրքիայի նախագահի՝ այդ քաղաքականությունն իրականում չարաշահումների միջոց է ու չի կարող նպաստել երկրի զարգացմանը:
Նա կոչ է արել հատկապես մասնավոր բանկերի ղեկավարներին՝ խղճով գործել և չկրկնապատկել կենտոնական բանկի առաջարկած տոկոսները:
Աղբյուրի հավաստմամբ՝ Էրդողանի այս հայտարարությունը Թուրքիայում ընկալվել է որպես միջամտություն կենտրոնական բանկի գործունեությանը: Իսկ մինչ այդ 3.71 լիրա արժեցող դոլարի փոխարժեքի կտրուկ աճը նույնպես գնահատվում է որպես Թուրքիայի նախագահի խոսքերի հետևանք:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |