Իրավական11:04, 09 Փետրվար 2017
Ստամբուլի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել պոլսահայ ոսկերչին սպանած ՀՀ քաղաքացիներին

Թուրքիայում պոլսահայ ոսկերչի սպանության գործով վերջնական վճիռ է կայացվել: Թուրքական «Sözcü» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Ստամբուլի ծանր հանցագործություններով զբաղվող դատարանը ցմահ բանտարկության է դատապարտել ՀՀ քաղաքացիներ Արթուր Այվազյանին, Արամ Հովհաննիսյանին և Սերգեյ Միքայելյանին:
Վերջիններս մեղադրվում են Ստամբուլում բնակվող 85-ամյա հայ ոսկերիչ Հակոբ Դեմիրջիին դիտավորյալ սպանելու և նրա տունը կողոպտելու մեջ, ինչպես նաև Հակոբ Դեմիրջիի կնոջ՝ Սեդա Աիդա Դեմիրջիի նկատմամբ «կանխամտածված սպանության փորձ» կատարելու մեջ:
Գործով անցնող ևս 9 ՀՀ քաղաքացի կանայք արդարացվել են՝ բավարար ապացույցների բացակայության պատճառով: Նրանցից 6-ը, որոնք ավելի վաղ ազատազրկված չեն եղել, ներկա են գտնվել վերջին դատական նիստին, իսկ մյուս 3-ը նիստին չեն մասնակցել:
Հիշեցնենք, որ 2016թ. փետրվարի 6-ին Ստամբուլի հայաշատ Շիշլի թաղամասի Հարբիյե Ջումհուրիյեթ պողոտայում գտնվող իր բնակարանում սպանվել էր Դեմիրջին, ով շուրջ 40 տարի աշխատել է որպես ոսկերիչ: Կապկպելով Դեմիրջիին և նրա կնոջը՝ 79-ամյա Սեդա Աիդա Դեմիրջիին, հանցագործները վերցրել էին տանը եղած թանկարժեք իրերը և հեռացել: Ոստիկանությանը և փրկարարներին հաջողվել էր ժամանակին փրկել կնոջ կյանքը, սակայն տարեց տղամարդը խեղդամահ էր եղել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |