Իրավական08:09, 10 Փետրվար 2017
2016թ. Թուրքիայում պայթյունների հետևանքով զոհվել է 41, զինված բախումներում՝ 22 երեխա
Թուրքիայի «Մարդու իրավունքների միությունը» (İHD) 2016թ. երեխաների իրավունքների խախտումների վերաբերյալ զեկույց է հրապարակել: Թուրքական «Demokrat Haber» լրատվակայքի փոխանցմամբ՝ զեկույցում արձանագրվել է, որ նախորդ տարի Թուրքիայի արևելյան և հարավարևելյան շրջաններում զինված բախումների ընթացքում զոհվել է 22, իսկ պայթյունների հետևանքով՝ 41 երեխա:
Միության Դիարբեքիրի մասնաճյուղի կողմից կազմված զեկույցի համաձայն՝ անվտանգության ուժերի կողմից զենքի կիրառման իրավունքի չարաշահման հետևանքով անցյալ տարի զոհվել է 5 երեխա: Բացի այդ՝ զինված բախումների ընթացքում վիրավորվել է 12 երեխա, ևս 3 երեխա տարբեր վիրավորումներ է ստացել ահաբեկչական պայթյունների հետևանքով:
2016թ. Թուրքիայի նշված շրջաններում ձերբակալվել է 150, ազատազրկվել՝ 40 երեխա, առնվազն 6 երեխա ենթարկվել է կտտանքների:
Փաստաբան Էրջան Յըլմազի խոսքով՝ անհայտ անձանց կողմից կատարված հարձակումների, ականների կամ առանց վերահսկման թողնված պայթուցիկ նյութերի գործարկման, սխալմունքի կամ անփութության, ինքնասպանությունների հետևանքով կամ նմանատիպ այլ պայմաններում նախորդ տարի զոհվել է 40, վիրավորվել՝ 49 երեխա:
Ընտանեկան բռնությունների հետևանքով 2016թ. զոհվել է 10 երեխա, վիրավորվել՝ 2-ը: Եվս 114 երեխա տարբեր պայմաններում շահագործման է ենթարկվել: Փաստաբանը ուշադրություն է հրավիրել նաև այն հանգամանքին, որ փողոց դուրս գալու արգելքի պայմաններում, ինչպես նաև ներքաղաքական լարվածությունների ժամանակ երեխաների նկատմամբ շատ վատ վերաբերմունք է ցուցաբերվել:
Նա նշել է, որ երեխաների կյանքի իրավունքի հետ կապված խախտումների անպատժելիությունը ավելի է քաջալերում հանցագործությունը կատարող ուժերին և նպաստում նմանատիպ հանցագործությունների շարունակականությանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |