Տնտեսական12:57, 13 Փետրվար 2017
Կանխատեսում. «2017թ. Թուրքիայում կսննկանա 13.000 ընկերություն»

Վարկերի ապահովագրման գերմանական «Euler Hermes» ընկերությունը հրապարակել է «Սննկացումներ. այսբերգի երևացող գագաթը» խորագրով տնտեսական հեռանկարների վերաբերյալ իր զեկույցը: Թուրքական ընդդիմադիր «T24» կայքի տեղեկացմամբ՝ զեկույցում Թուրքիան տեղ է գտել սննկացումների թվի կտրուկ աճ գրանցող երկրների շարքում:
«Euler Hermes»-ի կանխատեսմամբ՝ 2017թ. Թուրքիայում 5 տոկոսով կաճի սննկացումների թիվը՝ հասնելով 13.000-ի: Նշենք, որ , 2015թ. համեմատ նախորդ տարի սննկացումների թիվը Թուրքիայում նվազել էր 10 տոկոսով՝ կազմելով 12.331: Այն դեպքում, երբ 2015թ. սնանկացել էր 13.701 թուրքական ընկերություն: Հավելենք նաև, որ 2003-2007թթ. միջին ցուցանիշի համեմատ Թուրքիայում սննկացումների թիվն աճել է 37 տոկոսով:
Նույն զեկույցի համաձայն՝ 2016թ. Թուրքիայում սննկացել է 50 և ավելի եվրո տարեկան շրջանառություն ունեցող 16 ընկերություն, որոնց թվում՝ «Akfa Holding» (տարեկան շրջանառությունը՝ 189 մլն եվրո), «Yolbulan Metal» (199 մլն եվրո), «Real Hipermarket» (283 մլն եվրո), «Beğendik Mağaza işletmeleri» (180 մլն եվրո), «Gold Teknoloji Market» (196 մլն եվրո), «Doğa Organik Gıda» (174 մլն եվրո), «Benlioğlu Yapı» (90 մլն եվրո) ընկերությունները:
Կանխատեսվող սննկացումների թվով Թուրքիան 43 երկրների ցանկում գրավում է 6-րդ տեղը: Նույն հորիզոնականում են գտնվում նաև Հարավային Աֆրիկան, Թայվանը և Բրիտանիան: Այս ցանկի առաջին հորիզոնականում Սինգապուրն ու Բրազիլիան են՝ 15 տոկոս աճի կանխատեսմամբ: Իսկ ահա Հունգարիայում և Դանիայում ակնկալվում է սննկացումների թվի ամենամեծ նվազում՝ համապատասխանաբար 25 և 19 տոկոսով:
Նշենք նաև, որ 2016թ. համար «Euler Hermes»-ը կանխատեսել էր ողջ աշխարհում սննկացումների թվի անկում 2 տոկոսով, իսկ 2017թ. , ըստ զեկույցի, այդ ցուցանիշը 1 տոկոսով կաճի: Այս տարի աշխարհի յուրաքանչյուր 10 երկրից 6-ում ակնկալվում է սննկացումների հաճախակիացում, իսկ աշխարհի բոլոր երկրների ավելի քան 50 տոկոսի տնտեսությունը կհայտնվի նախաճգնաժամային փուլում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |