Իրավական12:07, 15 Փետրվար 2017
Թուրքիային կոչ է արվում դադարեցնել արտակարգ դրության ռեժիմը

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հաձնակատար Նիլս Մուժնիեկսը «Խոսքի և մամուլի ազատությունը Թուրքիայում» խորագրով զեկույց է հրապարակել: «Deutsche Welle»- թուրքական ծառայության տեղեկացմամբ՝ մարդու իրավունքների հանձնակատարը նշել է, որ Թուրքիայում հիմնարար ազատությունների ոտնահարումը մտահոգիչ չափերի է հասել: Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ այդ դրությունը հատկապես վատթարացել է հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջումից հետո հայտարարված արտակարգ դրության ռեժիմի պատճառով:
Մուժնիեկսը հաստատել է, որ բազմաթիվ արյունոտ ահաբեկչությունների թատերաբեմ դարձած Թուրքիան, որտեղ հեղաշրջման փորձ է տեղ ունեցել, որի անմիջապես սահմանից այն կողմում պատերազմներ են ընթանում և որտեղ ապաստանել են շուրջ 3 միլիոն փախստական, իրոք ծանր ժամանակաշրջան է ապրում: Սակայն այդ ամենը, ըստ նրա, չի կարող արդարացնել խոսքի և մամուլի ազատությունների ոտնահարումները:
Զեկույցում ընդգծվել է, որ նախորդ զեկույցից՝ 2011թ. հետո հիմնարար իրավունքների վիճակը Թուրքիայում լրջորեն վատթարացել է և Թուրքիայի ժողովրդավարության համար իրական սպառնալիք է ստեղծվել:
Մարդու իրավունքների հանձնակատարն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Թուրքիայում «ահաբեկչական խմբավորմանն աջակցություն ցուցաբերել» և «ահաբեկչություն պրոպագանդել» հասկացություններն օգտագործ իմաստւմեն շատ լայն իմաստով: Նա նշել է, որ խոսքի ազատության սահմանափակումը չի նպաստում ահաբեկչության հիմնախնդրի լուծմանը, այլ, ընդհակառակը, վնասում է ժողովրդավարությանը և նպաստում հանրության բևեռացմանը՝ Թուրքիային տանելով շատ վտանգավոր ճանապարհով:
Մուժնիեկսը շեշտել է, որ մարդու հիմնարար իրավունքների ոտնահարման բազմաթիվ անընդունելի դեպքերը հիմնական պատճառը արտակարգ դրության ռեժիմ է և կոչ է արել Անկարային՝ դադարեցնել այդ ռեժիմը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |