Տնտեսական08:32, 15 Փետրվար 2017
Թուրքիայում գրանցվել է 2010-ից ի վեր գործազրկության ամենաբարձր ցուցանիշը

Թուրքիայում վերջին շրջանում նկատվող գործազրկության աճի միտումը շարունակվում է: Ըստ Թուրքիայի վիճակագրական ծառայության` 2016-ի նոյեմբերի համար հրապարակած տվյալների` նախորդ տարվա (2015) նույն ժամանակահատվածի համեմատ գործազրկության մակարդակը բարձրացել է 1.6%-ով` հասնելով 12.1%-ի: Համապատասխանաբար գործազուրկների թիվն էլ ավելացել է 590.000-ով` հասնելով 3.715.000-ի:
Ընդ որում, երիտասարդ բնակչության (15-24 տարեկան) շրջանում գործազրկությունը աճել է 3.5 %-ով՝ հասնելով 22.6%-ի, իսկ 15-64 տարեկանների շրջանում ավելացել է 1.2%-ով `հասնելով 12.3%-ի:
Ըստ թուրքական «Demokrathaber.org» լրատվական կայքի` սա 2010-ի մարտից ի վեր գրանցված գործազրկության ամենաբարձր ցուցանիշն է:
Գյուղատնտեսական ոլորտում աշխատողների թիվը նվազել է 101.000-ով, իսկ ոչ գյուղատնտեսական ոլորտներում` ավելացել 491.000-ով: Ընդհանուր աշխատուժը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավելացել է 980.000-ով` տոկոսային հարաբերությամբ աճելով 0.9-ով:
0.7%-ով էլ ավելացել է չգրանցված աշխատողների քանակը` հասնելով 33.3%-ի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |