Մշակութային13:24, 16 Փետրվար 2017
Թուրքիայի բնակչության 70 տոկոսը երբևէ չի մասնակցում որևէ մշակութային միջոցառման
Ստամբուլի մշակույթի և արվեստի հիմնադրամը զեկույց է հրապարակել թուրք հասարակության և մշակույթի առնչությունների վերաբերյալ: Զեկույցում ամփոփվել են 2016թ. հունիս-սեպտեմբեր ամիսներին Թուրքիայում իրականացված ուսումնասիրության արդյունքները:
«CNN Türk»-ի փոխանցմամբ՝ հիմնադրամի հրապարակած զեկույցում արձանագրվել է, որ այս երկրի բնակչության 39 տոկոսը երբեք գրքեր չի կարդում, 49 տոկոսը չի հաճախում կինոթատրոն, 66 տոկոսը չի հաճախում թատրոն, համերգ, օպերա, 47 տոկոսը ամսագրեր չի կարդում, 81 տոկոսը չի կարողանում նվագել որևէ երաժշտական գործիքի վրա, 86 տոկոսը որևէ մասնագիտությամբ դասընթացների չի հաճախում:
Ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ Թուրքիայի բնակչության 85 տոկոսը ամենից հաճախ մշակույթի հետ առնչվում է հեռուստացույցի միջոցով: Բնակչության 70 տոկոսը ընդհանրապես երբևէ չի մասնակցում որևէ մշակութային միջոցառման, 20 տոկոսը տարեկան մեկ կամ մի քանի անգամ մասնակցում է վճարովի միջոցառումների, իսկ 10 տոկոսը մասնակցում է միայն անվճար մշակութային միջոցառումների: Ընդ որում, ամենից ակտիվ կերպով մշակույթի հետ առնչվում են 18-24 տարիքային խմբի ներկայացուցիչները:
Հասարակության և մշակույթի միջև այս խզման պատճառների թվում նշվում են հասարակության մեջ տարածված ստերոտիպերը, սոցիալական միջավայրի և կրթության համակարգից ծագող խոչընդոտները, նյութական խնդիրները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Թատերական խմբակի ղեկավար Էրթյուրք Էրքեքը ներկայացման վերջում պատասխանել է հանդիսատեսի հարցերին։
«Մենք այստեղ ենք՝ ներկայացնելու մեր լեզուն, մշակույթը և կիսելու մեր ընդհանուր ժառանգությունը»,-ասվել է Յունուս Էմրեի անվան համալսարանի սոցցանցյան գրառման մեջ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |