Իրավական07:20, 16 Փետրվար 2017
Ընդդիմադիր 2 պատգամավորի Թուրքիայում սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ-HDP) կուսակցության երկու պատգամավորներին՝ Լեզգին Բոթանին և Հեզեր Օզթուրքին, սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում:
Ըստ թուրքական «Diken» պարբերականի` դատախազության մեղադրական եզրակացությունում պատգամավորները մեղադրվում են Թուրքիայի նախահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորանք հասցնելու մեջ: Վանի դատարանն վարույթ է ընդունել է դատախազության կողմից պատրաստած մեղադրական եզրակացությունը:
Նշվում է, որ պատգամավոր Բոթանը Էրդողանին վիրավորել էր 2015թ. հոկտեմբերի 12-ին տեղի ունեցած մի հանրահավաքի ժամանակ ունեցած ելույթի ժամանակ: Իսկ Օզթուրքը Էրդողանին վիրավորել էր նոյեմբերի 28-ին ունեցած իր ելույթի ժամանակ:
Աղբյուրը չի մանրամասնում, թե հատկապես ինչ տեսակի վիրավորանքի մասին է խոսքը:
Աղբյուրը հիշեցնում է նաև, որ այս պահի դրությամբ Թուրքիայում արդեն իսկ ձերբակալվել է ԺԴԿ-ի 12 պատգամավոր, որոնց թվում են նաև կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |