Միջազգային08:18, 17 Փետրվար 2017
«The Economist»-ը սարսափեցնող է համարում ռուս-թուրքական արագ մերձեցումը

Բրիտանական «The Economist» ամսագիրն անդրադարձել է ռուս-թուրքական արագ զարգացող հարաբերություններին: Թուրքական իշխանամետ «Yeni Akit» թերթի կայքի փոխանցմամբ՝ ամսագրի վերջին համարում տեղ է գտել «Ռուս-թուրքական մերձեցումը կարող է վնասակար լինել» հոդվածը:
Վերլուծաբանը նախ հիշեցրել է երկու երկրների միջև առկա պատմական հակասությունների ու պայքարի, ինչպես նաև՝ դեռ ոչ այնքան վաղ անցյալում առկա խնդիրների մասին: Խոսքը մասնավորապես 2015թ. նոյեմբերին թուրքական ուժերի կողմից ռուսական ռազմական ինքնաթիռի խոցման հետևանքով երկկողմ հարաբերություններում առաջացած լարվածության, փոխադարձ մեղադրանքների ու կիրառված պատժամիջոցների մասին է:
Աղբյուրն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ չնայած այս ամենին՝ ռուս-թուրքական հարաբերությունները հանկարծ սկսեցին արագորեն կարգավովել, իսկ համագործակցությունը՝ էլ ավելի ընդլայնվել: Հիշեցվում է, որ կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ երկկողմ առևտրաշրջանառությունը հասցնել տարեկան 100 մլրդ դոլարի, ինչը 5 անգամ ավել է նախկին ցուցանիշից:
«Մինչ ամերիկացի և եվրոպացի դիվանագետները կողքից դիտում են՝ դեկտեմբերին զինադադար ձեռք բերվեց Հալեպում, որտեղ ընթացող պատերազմում ներգրավված են երկու կողմն էլ: Իսկ հաջորդ ամսվա համար նախատեսվեց դադարեցնել ռազմական գործողությունները ողջ Սիրիայում:
Այն շրջանում, երբ հակամարտությունը հասել էր իր գագաթնակետին, Պուտինն ու Էրդողանը փոխադարձաբար մեղադրում էին միմյանց՝ «Իսլամական պետությանն» աջակցելու մեջ: Իսկ հիմա երկու տիրակալները Սիրիայիում համատեղ օդային հարվածներ են հասցնում ԻՊ-ին»,- ասվում է հոդվածում:
Բրիտանական թերթն ուշադրություն է հրավիրում նաև այն հանգամանքի վրա, որ անգամ Անկարայում Ռուսաստանի դեսպանի սպանությունը թուրք ոստիկանի կողմից չկարողացավ խաթարել երկկողմ կարգավորվող հարաբերությունները: «The Economist»-ը «սարսափեցնող» է համարում ռուս-թուրքական մերձեցման արագությունն ու մասշտաբները:
«Սակայն այս երկու հզոր մարդիկ տարբեր ու միմյանց հակասող ակնկալիքներ ունեն: Էրդողանն հւոյս ունի, որ Պուտինի հետ իր հարաբերությունները կստիպեն Արևմուտքի իր դաշնակիցներին՝ գնալ զիջումների, իսկ Պուտինը ցանկանում է թուլացնել Թուրքիան, որին համարրում է ՆԱՏՕ-ի ամենաթույլ օղակը: Երկուսից մեկին հիասթափություն է սպասվում», - եզրափակում է հոդվածագիրը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |