Իրավական13:28, 17 Փետրվար 2017
Թուրքական դատարանը որոշել է կրկին ձերբակալել ազատ արձակած քրդամետ կուսակցության պատգամավորին

Դիարբեքիրի ծանր հանցագործությունների 1-ին դատարանը որոշում է կայացրել կալանավորելու նպատակով ձերբակալել Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) կուսակցության Դիարբեքիրից ընտրված պատգամավոր Իդրիս Բալուքենին:
Բալուքենը, ում դեմ Դիարբեքիրի 8-րդ ծանր հանցագործությունների դատարանում 15 տարվա ազատազրկման և ցմահ բանտարկության պահանջով դատավարություն է ընթանում, հունվարի 30-ին ստորագրությամբ ազատ էր արձակվել մինչև նրա նկատմամբ դատավճռի կայացումը:
Ըստ թուրքական «Mynet.com» Լրատվական կայքի` այս որոշումը դատախազության կողմից բողոքարկվել էր 1-ին դատարանում, որը հանդիսանում է 8-րդ դատարանի վերաքննիչը: 1-ին դատարանն բավարարել է դատախազության բողոքը` քրդամետ կուսակցության պատգամավորի վերաբերյալ կրկին կալանավորելու նպատակով ձերբակալության որոշում կայացնելով:
Նշենք որ հունվարի 30-ին ազատ արձակված Բալուքենը ԺԴԿ-ական 12 այլ պատգամավորների հետ միասին ձերբակալվել ու կալանավորվել էր 2016-ի նոյեմբերի 4-ին «պետության միասնությունը և երկրի ամբողջականությունը խախտելու, ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու և կազմակերպության օգտին քարոզչություն անելու» մեղադրանքով:
Աղբյուր` Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

11:01, 17 ապր
Թուրքիայում ձերբակալվել է Բեշիքթաշի ընդդիմադիր փոխքաղաքապետը
Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

14:14, 16 ապր
Եվրոպական կառույցի ներկայացուցիչներն Օջալանի կալանավայր չեն գնացել
Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

16:48, 15 ապր
Ընդդիմադիր գործիչն Էրդողանին կվճարի 2000 դոլար
Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |