Տնտեսական07:42, 20 Փետրվար 2017
2035թ. Թուրքիան 9-րդը կլինի աշխարհի ամենահզոր տնտեսությունների ցանկում

2035թ. Թուրքիան առաջատար դիրք կզբաղեցնի աշխարհի ամենահզոր տնտեսություն ունեցող երկրների 20-յակում: Թեմային անդրադարձել է թուրքական «Sabah» թերթի տնտեսական գծով տնօրեն Շերեֆ Օղուզը:
Վերջինս նշել է, որ Թուրքիայում քաղաքական կայունության հաստատումը կնպաստի տնտեսության վերելքին:
«2035 թվականին ամենահզոր 20 տնտեսությունները կանխորորշող ուսումնասիրությունների համաձայն՝ Թուրքիան այդ երկրների շարքում 9-րդ տեղը կզբաղեցնի: Այսպիսով, Թուրքիան այս առումով առաջ կանցնի Ֆրանսիայից և Իտալիայից: Դա հնարավոր կլինի այն դեպքում, եթե Թուրքիան պահպանի իր դինամիզմը և դուրս գա նոր, չնվաճված շուկաներ, ինչպես նաև՝ եթե երկրում քաղաքական կայունություն ապահովվի»,- նկատել է Օղուզը:
«Sabah»-ի տնտեսական լրատվության գծով տնօրենը կարևորել է նաև Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ներկայացրած խորհրդարանական համակարգի դերը՝ երկրում հզոր կառավարություն ձևավորելու և քաղաքական կայունություն ապահովելու հարցում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |