Իրավական09:01, 20 Փետրվար 2017
Թուրքիայում կրկին քրդամետ կուսակցության պատգամավոր է բերման ենթարկվել

Թուրքիայի Ադիյաման քաղաքի օդանավակայանում բերման է ենթարկվել քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) պատգամավոր Բեհչեթ Յըլդըրըմը:
Ըստ թուրքական «Haberler» լրատվակայքի` նա պատրաստվում էր մեկնել մայրաքաղաք Անկարա:
Նախորդ շաբաթ Ադիյաման դատարանը պատգամավորի նկատմամբ ձերբակալման որոշում էր կայացրել, քանի որ վերջինս չի ներկայացել «Ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն անելու» և «Ահաբեկչական կազմակերպությանն աջակցելու» մեղադրանքներով իր դեմ բացված դատավարությանը:
Աղբյուրը նշում է, որ Յըլդըրըմը իր «Twitter»-ի էջում գրառում էր կատարել. «Ադըյաման օդանավակայանից բերման եմ ենթարկվում»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստուգումներն իրականացվել են մի շարք հասարակական վայրերում և ստուգվել է 420.269 անձի ինքնությունը։

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Իտալական «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին և նույն թիմի կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն որակազրկվել են Իտալիայի ֆուտբոլի առաջնության մեկ խաղով:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |