Իրավական13:16, 20 Փետրվար 2017
Թուրքիայի քրդամետ կուսակցությունը կալանավորված համանախագահների հարցով դիմել է Եվրադատարան

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) մի շարք պատգամավորներ կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշի և Ֆիգեն Յուքսեքդաղի անօրինական կալանքի տակ պահվելու առիթով դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ):
Ըստ թուրքական «Demokrathaber.org» լրատվական կայքի` ԺԴԿ-ականները հայտնել են, որ սահմանադրական դատարանի կողմից այս հարցով բողոքները քննության չառնելու պարագայում անհրաժեշտություն է առաջացել դիմել ՄԻԵԴ:
Դիմումի մեջ նշվել է, որ հատկապես հանրաքվեին ընդառաջ նրանց (Դեմիրթաշի ու Յուքսեքդաղի-խմբ.) նկատմամբ որպես խափանման միջոց կալանքի կիրառմամբ խախտվում է վերջինների` սահմանադրությամբ և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորվող ազատության, անվտանգության, խոսքի ազատության և ազատ ընտրության իրավունքը:
ԺԴԿ-ականները դիմումի մեջ ներկայացրել են նաև 2014-ից սկսած ԺԴԿ-ի նկատմաբ իրականացված հարձակումները: Ըստ այդմ` 2014 թվականին կուսակցությանը պատկանող գրասենյակների, նախընտրական շտաբների և ծառայողական մեքենաների վրա տեղի է ունեցել 22, 2015-ին` 106 և 2016-ին` 36 հարձակում:
2015-ի հուլիսից սկսած ԺԴԿ-ի և ԺՏԿ-ի (DBP-քրդական «Ժողովրդական տարածաշրջաններ կուսակցություն») նկատմամբ իրականացված գործողությունների ընթացքում ձերբակալվել է 9.796 մարդ, որոնցից 2.906-ը` կալանավորվել:
2016 թվականի նոյեմբերից կալանավորվել են ԺԴԿ-ական 12 պատգամավոր, որոնց թվում են համանախագահներ Դեմիրթաշն ու Յուքսեքդաղը:
Հաղորդվում է նաև, որ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեին ընդառաջ ընդդիմության կողմից արդյունավետ «ոչ»-ի քարոզչության իրականացմանը խոչընդոտելու նպատակաով կամայական ձերբակալությունները համակարգային բնույթ են ստացել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |