Իրավական11:43, 21 Փետրվար 2017
Թուրքիայում պաշտոնանկ է արվել 227 դատավոր և դատախազ

Թուրքիայում ահաբեկչական կառույց համարվող «Գյուլենական համայնքի» դեմ տարվող հետաքննության շրջանակներում պաշտոնանկ է արվել 227 դատավոր և դատախազ: Այս մասին տեղեկացնում է «Deutsche Welle»-ի թուրքական ծառայությունը:
2016թ. հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջումից հետո ընդհանուր առմամբ, հետաքննություն է հարուցվել 4.176 դատավորի և դատախազի դեմ, որոնցից 3.886-ը արդեն հեռացվել են աշխատանքից: Մյուսների վերաբերյալ հետաքննությունները դեռևս ընթացքի մեջ են:
Թուրքիայի դատավորների և դատախազների գերագույն խորհրդի փոխնախագահ Մեհմեթ Յըլմազը տեղեկացրել է, որ պաշտոնանկության վճիռները կայացվել են օրենքի ուժ ունեցող որոշումների շրջանակներում: Նա նշել է, որ ապացուցվել է աշխատանքից հեռացված դատավորների ու դատախազների կապը «Գյուլենական համայնքի» հետ:
Պաշտոնական տվյալների համաձայն՝ հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում, ընդհանուր առմամբ, բանտարկվել է 43.000 քաղաքացի, աշխատանքից հեռացվել՝ 100.000 պետական պաշտոնյա, որոնք մեղադրվում են գյուլենականների հետ կապ ունենալու մեջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |