Իրավական08:34, 22 Փետրվար 2017
Էրդողանի, Յըլդըրըմի ու Բահչելիի դեմ դատական հայց է ներկայացվել

Թուրքիայի «Աշխատանք կուսակցությունը» (Emek Partisi) դատական հայց է ներկայացրել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, վարչապետ Բինալի Յըլդըրըմի և «Ազգայնական շարժում կուսակցության» (MHP-ԱՇԿ) նախագահ Դևլեթ Բահչելիի նկատմամբ:
Դատական հայցով պահանջվում է նրանց դատտել «ժողովրդի շրջանում խուճապ, վախ և անհանգստություն առաջացնելու նպատակով սպառնալիքների կիրառման» և «Ժողովրդի մեջ ատելություն և թշնամություն սերմանելու կամ ժողովրդին ստորացնելու» մեղադրանքով:
Նշված մեղադրանքների համար որպես հիմնավորում է ներկայացվել այն փաստը, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին դեմ արտահայտվող անձինք կամ կազմակերպությունները հռչակվում են «ահաբեկիչ», «հայրենիքի թշնամի», «անջատողական», «հեղաշրջման կողմնակից» և այլն:
Ըստ թուրքական «Demokrathaber.net» լրատվական կայքի` հայցի մեջ ներառված է Դևլեթ Բահչելի` կուսակցական ժողովի ժամանակ ասած խոսքերը:
Նա սահմանադրական փոփոխություններին աջակցելու համար իրենց քննադատողների հասցեին վիրավորական արտահայտություններ է արել` նույն հարթության մեջ դնելով փոփոխություններին դեմ արտահայտվող քաղաքական կուսակցություններին ու ահաբեկչական կուսակցություններին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |