Տնտեսական09:44, 22 Փետրվար 2017
Թուրքիան, Էստոնիան և ԱՄԷ-ն առաջին «անվարորդ» զրահամեքենան են արտադրել

Թուրքական ռազմարդյունաբերական «ASELSAN» ընկերությունը, էստոնական «MILREM» և արաբական «IGG» ընկերությունները համատեղ նոր ցամաքային զրահամեքենա են արտադրել: Թուրքական «Ekonomi Haber» լրատվակայքի տեղեկացմամբ՝ դա առաջին ռազմական մեքենան է, որը գործում է առանց մարդու կողմից անմիջական ղեկավարման:
«THeMIS» անունը կրող սարքը աշխատում է մարտկոցով և ընդունակ է մեկ լիցքավորմամբ անխափան գործել 10 ժամ: Այն ունի շուրջ 750կգ բեռ կրելու հնարավորություն:
Նոր ռազմասարքը ներկայացվել է Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում կազմակերպված միջազգային ռազմարդյունաբերական համաժողովի և ցուցադրության (IDEX) Էստոնիայի տաղավարում:
Միջին Ասիայի և Աֆրիկայի երկրների համար նախատեսված սարքը կրում է «Aselsan»-ի կողմից արտադրված «SARP» հեռահար կրակային կայանը:
Բացի ռազմական գործիք լինելուց՝ «THeMIS»-ը բազմաթիվ այլ ֆունկցիաներ ունի: Այն կարող է ռազմամթերք տեղափոխել, հայտնաբերել ինքնաշեն պայթուցիկ սարքեր, դուրս բերել վիրավորներին, ինչպես նաև՝ օգտագործվել որպես անօդաչու սարքերի համար վայրէջքի հարթակ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |