Իրավական08:19, 22 Փետրվար 2017
Թուրք դաշնակահար Ջեյհանը կալանավորվել է՝ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով

Թուրքիայում ազատազրկվել է երիտասարդ դաշնակահար Դենգին Ջեյհանը: Թուրքական «Demokrat Haber» լրատվակայքի տեղեկացմամբ՝ մինչ ազատազրկումը դաշնակահարը մեկ շաբաթ ձերբակալված է եղել:
Դենգին Ջեյհանը մեղադրվում է սոցիալական ցանցերում Թուրքիայի նախագահին ուղղված վիրավորանքներ հրապարակելու մեջ:
Նշենք, որ 25-ամյա դաշնակահարն ակտիվ գործունեություն էր ծավալել 2013թ. Ստամբուլի Գեզի զբոսայգու պաշտպանության համար ընթացող ցույցերի ընթացքում, ինչպես նաև այդ դեպքերի հիշատակի միջոցառումների շրջանակներում: Նա մասնակցել էր նաև Սոմայում զոհված հանքափորների և նրանց երեխաների իրավունքների համար անցկացվող արշավներին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |