Քաղաքական09:06, 24 Փետրվար 2017
«Haberler». Ալիևայի նշանակումը Ադրբեջանում բուռն դժգոհության ալիք է բարձրացրել
Իլհամ Ալիևի կողմից իր կնոջը՝ Մեհրիբան Ալիևային հանրապետության առաջին փոխնախագահ նշանակելու հանգամանքը հարուցել է ընդդիմադիր ուժերի բուռն դժգոհությունը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Haberler» լրատվակայքը:
Լրատվամիջոցն արձանագրում է, որ հատկապես մեծ աղմուկ է բարձրացրել Ալիևի կողմից սեփական կնոջը պաշտոն շնորհելու մասին հայտարարելու ձևը: Ալիևը հավաքել է երկրի բոլոր նախարարներին, ապա ներկայացնելով կնոջը նրան «հոգիս» է անվանել և ստիպել բոլորին, որ ծափահարեն իր կնոջը:
«Մեհրիբան Ալիևայի՝ փոխնախագահի պաշտոնում նշանակվելու մասին լուրի հրապարակման պահին նախարարները նախ ծափահարել են իրենց նստած տեղերից, ապա դա էլ բավարար չհամարելով, ոտքի են կանգնել և հոտնկայս ծափահարել Ալիևի կնոջը: Ադրբեջանի կառավարության մեծ մասը կազմված է Ալիևի հարազատներից»- գրում է «Haberler»-ը:
Ադրբեջանի ընդդիմությունը համոզված է, որ Մեհրիբան Ալիևայի նշանակումը այդ պաշտոնում նպատակ ունի ամրապնդելու և հզորացնելու Ալիև ընտանիքի իշխանությունը: Իլհամ Ալիևը իշխանության է եկել իր հորից՝ Հեյդար Ալիևից հետո, ով Սովետական միության ժամանակաշրջանում և ԽՍՀՄ-ի փլուզումից հետո շուրջ 30 տարի ղեկավարել է երկիրը:
Ընդդիմադիր ուժերը Իլհամ Ալիևին հաճախ անվանում են «կանանց կողմից ղեկավարվող լիդեր»: Խոսքը մասնավորապես Ալիևի կնոջ՝ Մեհրիբանի և 2 դուստրերի՝ Լեյլայի և Արզուի մասին է:
«Այդ պնդումները մասնակիորեն ճիշտ են: Ալիևի կյանքում և որոշումներում մեծ նշանակություն ունի 3 կանանց կարծիքը: Դրանցից առաջինը նրա կինն է՝ Մեհրիբան Ալիևան: Սակայն նրա երկու դուստրերը ևս մեծ ազդեցություն ունեն Ալիևի վրա»,- գրում է թուրքական լրատվամիջոցը:
Մեհրիբան Ալիևան 52 տարեկան է: 2005թ. -ից նա պատգամավոր է և ներկայացնում է իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը: Միաժամանակ նա ղեկավարում է Հեյդար Ալիևի անունը կրող հիմնադրամը: «Wikileaks»-ի հրապարակած որոշ փաստաթղթերի համաձայն՝ Ալիևան բազմաթիվ պլաստիկ վիրահատություններ է տարել, ինչի հետևանքով անգամ դեմ առ դեմ հանդիպումների ժամանակ նրա դեմքի միմիկաների փոփոխությունը նկատելը դժվար է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքական «Asal» հետազոտական կենտրոնի կողմից սոցհարցում է անցկացվել՝ պարզելու, թե ընտրելու իրավունք ունեցողները, որ քաղաքական ուժի օգտին են քվեարկելու։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Այդ մասին հայտնել է Բոսնիա և Հերցեգովինայի պաշտպանության նախարար Զուքան Հելեզը։
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Նախարարության «X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է «ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |