Տարածաշրջան14:11, 01 Մարտ 2017
Ըստ քուրդ գործչի՝ Թուրքիան Սիրիայում ռազմաբազաներ է հիմնում

Թուրքիան ռազմաբազաներ է հիմնում Սիրիայի մի շարք շրջաններում: Ըստ թուրքական «Sputniknews» լրատվամիջոցի թուրքական ծառայության` այդ մասին հայտարարել է Սիրիայի քրդական ուժերին մոտ կանգնած «Դեմոկրատական Սիրիայի խորհրդարան» կազմակերպության ղեկավար Ռեզան Հիդդոն:
Վերջինիս պնդմամբ` նշյալ ռազմաբազաներից որոշները ստեղծվել են այն բանից հետո, երբ Թուրքիայի զինուժը Սիրիայի տարածքում սկսեց «Եփրատի վահան» գործողությունը:
«Դուք էլ գիտեք, որ մենք Էլ Բաբ չենք գնում, քանի որ այնտեղ Թուրքիան է և Սիրիայի Ազատ բանակը: Էլ Բաբում և հարակից վայրերում բնակվող մարդիկ որոշ տեղեկություններ են մեզ հաղորդել: Այդ տեղեկությունների համաձայն` Թուրքիան Աքիլ Սարի մոտ (գտնվում է Էլ Բաբի մոտ-խմբ.) ռազմաբազա է հիմնում: Նաև Ազեզի մոտակայքում է ռազմաբազա ստեղծում»:
Ըստ Հիդդոյի՝ այդ ռազմաբազաների ստեղծումն ամենևին ուղղված չէ ահաբեկչության դեմ պայքարին:
«Թուրքիան շարունակ խոսում է «Missak-I Milli» (Ազգային ուխտի) սահմանների մասին: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անձամբ խոսեց դրա մասին: Թուրքիան ցանկանում է իրեն կցել Հալեպի, Ջերաբլուսի և Շեհբայի շրջանները: Սա է Թուրքիայի ծրագիրը»:
Հիշեցնենք, որ «Ազգային ուխտ»-ը ընդունել է Օսմանյան կայսրության խորհրդարանը 1920թ. հունվարի 28-ին՝ քեմալականների ճնշմամբ։ Ազգային ուխտի սկզբունքները մշակվել էին քեմալականների՝ 1919թ. սեպտեմբերին Սեբաստիայում (Սվազում) կայացած կոնգրեսում։ Դրա հիմքում հիմքում ընկած էր «ազգային սահմանի» սկզբունքը, որը պահանջում էր Թուրքիայի տարածք ճանաչել այն բոլոր հողերը, որոնք Օսմանյան կայսրության կազմում էին Մուղրոսի զինադադարի (1918) կնքման պահին՝ առանց արաբական երկրների: «Ազգային ուխտ»ը ոտնահարում էր թուրքական լծի տակ գտնվող ժողովուրդների՝ հույների, քրդերի, ասորիների և այլոց կենսական շահերը, սակայն ամենամեծ հարվածը հասցնում էր հայ ժողովրդին, բացառելով միացյալ և անկախ Հայաստանի ստեղծումը Փոքր Ասիայի արևելքում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Region Monitor-ի բացառիկ հարցազրույցն իրանցի պրոֆեսոր, միջազգային հարցերով վերլուծաբան, Սաադոլլահ Զարեիի հետ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |