Իրավական09:14, 02 Մարտ 2017
Մերկելը պահանջել է ազատ արձակել Թուրքիայում ձերբակալված գերմանական պարբերականի թղթակցին
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պահանջել է ազատ արձակել օրեր առաջ Թուրքիայում ձերբակալված գերմանական «Die Welt» պարբերականի թղթակցին՝ Դենիզ Յուջելին:
Մերկելը, արձանագրելով, որ Թուրքիայում խախտվում են լրագրողների իրավունքները, նշել է, որ Գերմանիայի կառավարարությունը ամեն ջանք կգործադրի, որպեսզի Յուլջելը ազատ արձակվի: Գերմանիայի կանցլերը կոչ է արել Թուրքիային հարգել լրագրողների ազատ արտահայտվելու իրավունքը:
Թուրքական «Sondakika» լրատվական կայքը, անդրադառնալով Մերկելի վերոնշյալ հայտարարությանը, նշել է, որ Գերմանայի կանցլերի խոսքերը կզայրացնեն նախագահ Էրդողանին:
«Յուջելն իր աշխատանքն է կատարել: Լրագրությունը պետք է անկախ լինի, լրագրողները պետք է կարողանան իրենց գործը անել: Գերմանիայում ազատության և անկախ մամուլի առկայությունը մեր ժողովրդավարության մի մասն է»,- ասել է Մերկելը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի և Գերմանյաի քաղաքացիություն ունեցող լրագրող Դենիզ Յուջելը ձերբակալվել է «ահաբեկչական կազմակերպության օգտին պրոպագանդա անելու մեղադրանքով»:
Թուրքական դատարանը, որպես մեղադրանքի հիմք առաջ է քաշում Յուջելի՝ «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) ղեկավարներից մեկի` Ջեմիլ Բայըքի հետ արած հարցազրույցը, որում Բայըքը վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին: Բացի այդ մեղադրական եզրակացությունում նշվում է, որ Յուջելի՝ 2016թ. հոկտեմբերի 26-ին հրապարակված հոդվածում տեղ է գտել մի անեկդոտ, որը իբր թե թուրք և քուրդ ժողովուրդների միջև ատելություն և թշնամություն է սերմանում: Թուրքական իշխանություններին հատկապես զայրացրել է լրագրողի 2017թ. փետրվարի 17-ին հեղինակած հոդվածը, որում վերջինս ակնարկել է, որ մինչև հիմա չկա հստակ ապացույց, որ 2016թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպել էր գյուլենական համայնքը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |