Քաղաքական10:08, 14 Մարտ 2017
Հոլանդացի քաղաքական գործիչն առաջարկում է արտաքսել թուրք դեսպանին
Հոլանդիայի վարչապետ Մարկ Ռյուտեն և աջակողմյան «Ազատություն կուսակցության» առաջնորդ Գիրթ Ուիլդերսը Հոլանդիայում ընտրությունների նախաշեմին բանավիճել են ուղիղ եթերում:
Թուրքական «Haberler» լրատվական կայքը հայտնում է, որ հաղորդման ժամանակ բանախոսներն անդրադարձել են Հոլանդիա-Թուրքիա հարաբերություններին:
Ուիլդերսը նշել է, որ աջակցում է կառավարության՝ սահամադրական փոփոխությունների օգտին Հոլանդիայում թուրք նախարարների քարոզչական ելույթներն արգելելու որոշմանը: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ այդ որոշումը բավարար չէ, պետք է ավելի կոշտ միջոցներ ձեռնակել:
Նա առաջակում է արտաքսել թուրք դեսպան Սադըք Արսլանին, ինչպես նաև քաղաքացիությունից զրկել կամ արտաքսել Հոլանդիայում բնակվող այն թուրքերին, որոնք համամիտ են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայատարարությունների հետ:
«Նրանք (Հոլանդիայի թուրքերը՝ խմբ.) Հոլանդիայի քաղաքացիներ չե՞ն: Եթե այո, պետք է նախագահ Էրդողանի հայտարարությունները մերժեն: Եթե առաջիկա օրերին պարզվի, որ նրանք աջակցում են Էրդողանի խելահեղ և կոշտ հայտարարություները, ապա ես նրանց առաջարկում եմ Հոլանդիան լքել և գնալ Թուրքիա ու այլևս չվերադառնալ»:
Վարչապետ Ռյուտեն, անդրադառնալով թուրք-հոլանդական հարաբերություններում առաջացած լարվածությանը, նշել է, որ թուրքական կողմի ֆաշիստական հայտարարությունները, նացիստների հետ համեմատություններն անընդունելի են:
«Կարծում ենք, որ պետք է հրաժարվեն իրենց խոսքերից: Այն, որ թուրք նախարարին արտաքսեցինք, եզակի երևույթ էր: Չենք ցանկանում, որ իրավիճակն ավելի լարվի: Սակայն, եթե թուրքերը իրավիճակը սրեն, մենք ստիպված կլինենք պատասխանել»:
Հիշեցնենք, որ Հոլանդիայի կառավարությունն իր երկրի տարածքում վայրէջքի թույլտվություն չէր տվել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին և ընտանիքի ու սոցիալական քաղաքականության հարցերով նախարար Ֆաթմա Քայային: Արդյունքում չեղարկվել էր Ռոտերդամում Չավուշօղլուի մասնակցությամբ տեղի ունենալիք «Այո սահմանադրական բարեփոխումներին» խորագրով հավաքը:
Իսկ Քայան, մարտի 10-ին պետք է քարոզչական հանդիպում անցկացներ Հենգելո քաղաքում ապրող թուրքերի հետ, վայրէջքի իրավունք չստանալուց հետո ցամաքային ճանապարհով մուտք էր գործել երկիր: Նա ուղևորվել էր դեպի Ռոտերդամում Թուրքիայի գլխավոր հյուպատոսարան, սակայն ոստիկանությունը կանգնեցրել էր նրան և որպես «անցանկալի անձ» (persona non grata) արտաքսել երկրից:
Հիշեցնենք նաև, որ Ապրիլի 16-ին Թուրքիայում անցկացվելու է սահմանադրական փոփոխությունների հանրաքվե: Ներկա դրությամբ Թուրքիայի սահմաններից դուրս հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող շուրջ 2.9 մլն քաղաքացի է բնակվում: Նիդերլանդները թուրք ընտրողների թվի առումով Եվրոպայում երրորդ երկիրն է: Այստեղ բնակվում է ընտրության իրավունք ունեցող 245.000 Թուրքիայի քաղաքացի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքական «Asal» հետազոտական կենտրոնի կողմից սոցհարցում է անցկացվել՝ պարզելու, թե ընտրելու իրավունք ունեցողները, որ քաղաքական ուժի օգտին են քվեարկելու։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Այդ մասին հայտնել է Բոսնիա և Հերցեգովինայի պաշտպանության նախարար Զուքան Հելեզը։
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Նախարարության «X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է «ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |