Հասարակական08:09, 15 Մարտ 2017
Թուրքիայում գործազուրկ է ավելի քան 3 միլիոն մարդ
Թուրքիայում գործազրկությունը հասել է 12.7%-ի՝ գրանցելով վերջին 7 տարիների ամենաբարձր ցուցանիշը:
Թուրքական «Demokrathaber» լրատվական կայքը, մեջբերելով Թուրքիայի վիճակագրական ծառայության տվյալները, գրում է, որ 15 և բարձր տարիքային խմբերում գործազուրկների թիվը 2016թ դեկտեմբերի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 668 հազար մարդով՝ կազմելով 3 մլն. 872 հազ մարդ: Այդպիսով՝ գործազրկության տոկոսն ավելացել է 1.9%-ով՝ հասնելով 12.7%-ի:
Զբաղվածության մակարդակը 2016 դեկտեմբերի տվյալներով կազմել է 45.1%: Այս ցույցանիշը նախորդ տարվա համեմատ նվազել է 0.3%-ով, իսկ զբաղվածություն ունեցողների թիվն այդ ժամանակահատվածում ավելացել է 221 հազարով՝ կազմելով 26 մլն 669 հազար մարդ:
Աշխատուժը, քննարկվող ժամանակաշրջանում կազմել է 51.6 տոկոս: Նախորդ տարվա համեմատ 2016թ դեկտեմբերի դրությամբ աշխատուժն ավելացել է 0.7%-ով, որը կազմում է 888 հազար մարդ՝ այդպիսով՝ ընդհանուր թիվը հասել է 30 մլն 540 հազար մարդու:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |