Միջազգային12:50, 16 Մարտ 2017
ԵԽԽՎ-ում կրկին կքննարկվի Թուրքիային մոնիտորինգի ենթարկելու հարցը

Ապրիլի վերջին Ստրասբուրգում կկայանա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նիստը: Թուրքական «Hürriyet» թերթի թղթակից Սեդաթ Էրգինի հոդվածի համաձայն՝ նիստի ընթացքում քվեարկության կդրվեն 3 զեկույցներ, որոնց հաստատման դեպքում Թուրքիայում կրկին կարող է վերսկսվել մոնիտորինգի գործընթացը:
Նշված զեկույցները նախապատրաստվել են Վենետիկի հանձնաժողովի կողմից: Դրանցից մեկը վերաբերում է Թուրքիայում ապրիլի 16-ին անցկացվելիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին և այդ փոփոխություններին ուղղված շատ խիստ քննադատություններ է պարունակում: 30 էջանոց այս զեկույցում հանձնաժողովը Թուրքիայում ակնկալվող փոփոխությունները բնութագրել է որպես «վտանգավոր հետընթաց քայլ՝ սահմանադրական ժողովրդավարական ավանդույթներում»:
Մարտի 10-11-ին Վենետիկում տեղի ունեցած լիագումար նիստի ժամանակ հաձնաժողովը հրապարակել է ևս 2 զեկույց՝ Թուրքիայի դատաիրավական համակարգի և մամուլի ազատության սահմանափակող օրենքի ուժ ունեցող որոշումների վերաբերյալ: Այս զեկույցները ևս զերծ չեն Թուրքիային ուղղված քննադատություններից:
Վենետիկի հանձնաժողովը (պաշտոնական անվանումը՝ «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողով) ստեղծվել է 1990թ. և համարվում է իրավունքի և ժողովրդավարության ոլորտում ամենահեղինակավոր և անկախ եվրոպական կառույցը: Հանձնաժողովին անդամակցում են 61 երկրներ, այդ թվում՝ նաև Եվրոպայի սահմաններից դուրս (Կանադա, լատինամերիկյան երկրներ):Վենետիկի հանձնաժողովի որոշումներն ու զեկույցները պարտադրող ուժ չունեն, բայց դրանք շատ հեղինակավոր խորհրդի նշանակություն ունեն և որոշիչ դեր կարող են խաղալ այս կամ այն հարցում Եվրոպայի դիրքորոշումների ձևավորման գործում:
Թուրքիան 1996-2004թթ. ենթարկվել է մոնիտորինգի՝ ժողովրդավարական մեխանիզմներից հեռանալու պատճառով: Ներկայումս, փաստորեն, երկիրը կրկին կանգնած է մոնիտորինգի գործընթացի վերսկսման վտանգի առաջ: Թուրքիայում մոնիտորինգի վերսկսման հարցը ԵԽԽՎ-ում քվեարկության էր դրվել նաև 2017թ. հունվարի 23-ին: վեարկությանը մասնակցած 1Ք81 պատգամավորից 94-ը կողմ էր քվեարկել առաջարկին, իսկ 68-ը՝ դեմ, սակայն առաջարկը չընդունվեց, քանի որ գործընթացի վերսկսման համար անհրաժեշտ էր, որ կողմ քվեարկի քվեարկության մասնակիցների 2/3-ը:
Հավելենք, որ ԵԽԽՎ-ում մոնիտորինգի գործընթացը գործարկվել է 1993թ. և նպատակ ունի եվրաինտեգրման ճանապարհն ընտրած երկրներում հեշտացնելու անցումը արևմտյան ժողովրդավարական չափանիշներին: Ներկայումս ԵԽԽՎ մոնիտորինգ է իրականացնում Ալբանիայում, Բոսնիա-Հերցոգովինայում, Մոլդովայում, Ռուսաստանում, Սերբիայում, Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում և Ադրբեջանում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |