Իրավական07:43, 18 Մարտ 2017
Թուրքիայում ընտրակաշառք են առաջարկում բանտարկյալներին
Թուրքիայում ապրիլի 16-ին անցկացվելիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ընդառաջ իշխանությունները ընտրակաշառք են խոստանում նույնիսկ բանտարկյալներին: Այս մասին գրում է թուրքական «İlerihaber.org» լրատվակայքը:
Աղբյուրի համաձայն՝ Էլազըղի (Խարբերդ) փակ ռեժիմով կալանավայրի ղեկավարությունը հավաքել է բոլոր բանտարկյալներին և նրանց պարտադրել «այո» ասել հանրաքվեում:
Նշյալ կալանավայրի քաղբանտարկյալներից Բեդրեթթին Ադըգյուզելը այս մասին նամակով տեղեկացրել է Թուրքիայի «Մարդու իրավունքների միությանը» (İHD): Նամակում ասվում է, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP) դրական քվեի դիմաց խոստացել է 5 տարով նվազեցնել բոլոր բանտարկյալների պատժաչափը: Իսկ ընտրելու իրավունք չունեցող բանտարկյալների դեպքում համապատասխան հրահանգներ են տրվել նրանց ընտանիքի անդամներին:
Թուրքական լրատվամիջոցները փորձել են այս պնդումների վերաբերյալ մեկնաբանություններ ստանալ Էլազըղի կալանավայրի ղեկավարությունից՝ հեռախոսազանգի միջոցով: Սակայն բանտի ղեկավարները հրաժարվել են խոսել այս թեմայով:
Հավելենք, որ Ադըգյուզելի նամակում տեղ են գտել նաև բանտի պայմաններին վերաբերող նկարագրություններ.
«Որպես քաղբանտարկյալներ՝ մենք ենթարկվում ենք տարբեր կամայականությունների, որոնք պատճառաբանվում են արտակարգ դրությամբ և օրենքի ուժ ունեցող որոշումներով: Այստեղ բանտախցերում 12-13-ական մարդ կա: Հիգիենիկ պայմանները ծայրահեղ վատ են և մեծ է վարակների ու հիվանդությունների տարածման ռիսկը», -նշել է նա: Ադըգյուզելը հավելել է, որ բանտարկյալները տարբեր պատրվակներով պարբերաբար զրկվում են շաբաթական 1-2 անգամ սպորտով զբաղվելու իրենց իրավունքից, սահմանափակված են նաև ընտանիքի անդամների հետ հանդիպումները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |