Տարածաշրջան09:54, 21 Մարտ 2017
Ռուս պատգամավոր. S-400-ները ուղարկեցինք Չինաստան, հերթը Թուրքիայինն է
Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) Պետդումայի տնտեսական քաղաքականության հանձնաժողովի փոխնախագահ, պատգամավոր Վլադիմիր Գուտենևը հայտարարել է, որ Թուրքիան և Հնդկաստանը սպասում են ռուսական «S-400» ՀՕՊ համակարգերի մատակարարմանը:
Ըստ «Sputnik» լրատվամիջոցի թուրքական ծառայության` այդ մասին Գուտենևը հայտարարել է ռուսական «Эхо Москвы» ռադիոկայանի հետ զրույցում: Տեղեկացրել է, որ Ռուսաստանը արդեն սկսել է «S-400» ՀՕՊ համակարգեր մատակարարել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությանը (ՉԺՀ):
Գուտենևի հայտարարության վերաբերյալ առայժմ որևէ մեկնաբանություն չի արվել ոչ ռուսական «Рособоронэкспорт» պետական կազմակերպությունը, ոչ էլ Ռուսաստանի դաշնային ռազմատեխնիկական համագործակցության ծառայությունը:
Հիշեցնենք, որ 2015թ. Ռուսաստանի և Չինաստանի միջև պայմանագիր էր ստորագրվել «S-400» առքի վերաբերյալ: Աղբյուրը նաև նշում է, որ ռուսական ՀՕՊ համակարգերի շուրջ Թուրքիայի հետաքրքրությունը աշխարհում մեծ արձագանք է ստացել: Մասնավորապես քննարկվում է այն հարցը, թե ինչ ազդեցություն կունենա դրանց վաճառքը Թուրքիա-ՆԱՏՕ հարաբերությունների վրա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |