Միջազգային11:53, 22 Մարտ 2017
Նորվեգիան բավարարել է թուրք սպաների` ապաստան ստանալու դիմումը

Նորվեգիան ապաստան է տրամադրել 4 թուրք սպայի և 1 ռազմական կցորդի (ատաշե):
Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` Նորվեգիայի միգրացիայի վարչության ընդունած որոշմամբ թուրք զինվորականներին այդ երկրում ապրելու և աշխատելու իրավունք է տրամադրվել: Նման իրավունք է տրվել նաև նրանց ընտանիքի անդամներին:
2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայում զինվորականների իրականացված հեղաշրջման փորձի տապալումից հետո ՆԱՏՕ-ում ծառայություն անցնող թուրք զինվորականներն ու կցորդը դիմել էին Նորվեգիայի իշխանություններին ապաստան ստանալու խնդրանքով: Զինվորականները Թուրքիա չվերադառնալու իրենց ցանկությունը բացատրել էին նրանով, որ իրենց երկրում կարող են ձերբակալվել ու մեղադրվել գյուլենականության մեջ:
ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող Նորվեգիայի քայլը անհանգստություն է առաջացրել Թուրքիայում, քանի որ այդ օրինակին կարող են հետևել եվրոպական այլ երկրներ, ինչը կարող է այդ երկրների հետ հարաբերությունների լարման պատճառ դառնալ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |