Իրավական11:34, 23 Մարտ 2017
Թուրքիան առաջինն է «Twitter»-ին ներկայացված արգելափակման պահանջների թվով
«Twitter» սոցիալական ցանցը հրապարակել է 2016թ. իր «թափանցիկության զեկույցը»: Զեկույցի համաձայն՝ Թուրքիան առաջին տեղն է զբաղեցրել անցյալ տարվա ընթացքում «Twitter»-ում այս կամ այն բովանդակության արգելափակման պահանջների թվով: Այս մասին տեղեկացնում է «BBC Türkçe»-ն:
Թուրքիայի դատարանները 6 ամսվա ընթացքում բովանդակության արգելափակման 844 դիմում են ներկայացրել: «Twitter»-ի հրապարակած ցուցակում արգելափակման պահանջների թվով երկրորդ տեղում Բրազիլիան է, սակայն այս երկրից ստացված դիմումները անհամեմատ ավելի քիչ են. դրանք ընդամենը 33-ն են:
Թուրքիան առաջին տեղում է նաև առանց դատարանի որոշման ներկայացված արգելափակման պահանջների թվով: «Twitter»-ը բավարարել է դատական վճռի հիման վրա և առանց դատական վճռի ներկայացված այդ պահանջների միայն 18 տոկոսը:
Բացի այս, Թուրքիան առաջին տեղում է նաև «Twitter»-ի օգտատերերի հաշիվներն արգելափակելու պահանջների թվով: Նախորդ տարվա ընթացքում Թուրքիան ներկայացրել է օգտատերերի հաշիվներն արգելափակելու 8.417 պահանջ: Այդ պահանջներից բավարարվել է միայն 290-ը:
Իսկ օգտատերերի մասին ինֆորմացիա տրամադրելու պահանջների թվով Թուրքիան զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը: 2016թ. ընթացքում Թուրքիան 493 դիմում է ներկայացրել՝ տեղեկությունների պահանջելով 1.076 օգտատիրոջ մասին: «Twitter»-ը այդ պահանջներից և ոչ մեկը չի բավարարել:
Հայտնի է, սակայն, որ «Twitter» -ը աշխարհի մի շարք երկրներից պարբերաբար ստանում է օգտատերերի մասին ինֆորմացիա տրամադրելու դիմումներ և այնքան էլ հաճախ չի մերժում այդ պահանջները: Նշվում է, որ այս առումով Թուրքիան և Պակիստանն այն եզակի երկրներից են, որոնք 10-ից ավելի դիմում են ներկայացրել, սակայն դրանցից ոչ մեկը չի բավարարվել:
«Twitter»-ի օգտատերերի մասին տեղեկություններ ստանալու դիմումների թվով առաջին հորիզոնականում ԱՄՆ-ն է, երկրորդ տեղում՝ Ճապոնիան: ԱՄՆ-ից ստացված 5.618 պահանջներից բավարարվել է 82 տոկոսը, իսկ Ճապոնիայի ներկայացրած 1.216 պահանջներից՝ 64 տոկոսը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |