Տարածաշրջան12:54, 24 Մարտ 2017
Թուրքիան անընդունելի է համարել Ռուսաստանի համագործակցությունը Սիրիայի քրդերի հետ

Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքն անդրադարձել է համացանցում հայտնված ռուս զինվորականների լուսանկարներին, որոնցում երևում է, որ ռուսների համազգեստներին ամրացված է քրդական «Ժողովրդի պաշտպանության ուժերի» (YPG-ԺՊՈւ) զինանշանը:
Ըստ «CNNTurk» լրատվական ծառայության` նախարարն անընդունելի է համարել սիրիայի քրդերի շրջանում ամենաազդեցիկ «Ժողովրդավարական միություն կուսակցության» (PYD-ԺՄԿ) զինուժւ հանդիսացող ԺՊՈւ-ի հետ ցանկացած համագործակցություն:
«Ցավոք, այդ պատկերները վշտացնում են Թուրքիային: ԺՊՈւ-ն ՔԲԿ-ի (PKK-Քուրդիստանի բանվորական կուսակցություն) սիրիական թևն է: Թուրքիան չի ընդունում ԺՊՈւ-ի հետ ԱՄՆ-ի կամ Ռուսաստանի ցանկացած գործակցություն: Մենք շարունակելու ենք ԱՄՆ-ին և Ռուսաստանին ասել, որ ԺՊՈւ-ն ահաբեկչական կազմակերպություն է: Հույս ունենք, որ ժամ առաջ կհասկանան, որ ԺՊՈւ-ի հետ գործակցելը հավասար է օձի հետ պարկի մեջ մտնելուն: Թուրքիան շարունակելու է պաշտպանել և կյանքի կոչել իր դիրքորոշումն այդ առումով»,-ասել է Ըշըքը:
Հիշեցնենք, որ Անկարան Սիրիայի քրդերի շրջանում ամենաազդեցիկ քաղաքական ուժը հանդիսացող «Ժողովրդավարական միություն կուսակցությանը» (PYD-ԺՄԿ) և դրա զինված ուժերը հանդիսացող ԺՊՈւ-ին համարում է ահաբեկչական կազմակերպություն` դրանց ղեկավարներին մեղադրելով ՔԲԿ-ի հետ կապված լինելու մեջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Region Monitor-ի բացառիկ հարցազրույցն իրանցի պրոֆեսոր, միջազգային հարցերով վերլուծաբան, Սաադոլլահ Զարեիի հետ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |