Հասարակական13:09, 27 Մարտ 2017
«Նոր Զարթոնքը» Թուրքիայի հայերին կոչ է անում «ոչ» ասել հանրաքվեին

Թուրքիայում հայ երիտասարդների հիմնած «Նոր զարթոնք» նախաձեռնությունը կոչ արել Թուրքիայի հայերին «ոչ» ասել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին: Նոր զարթոնքի հայտարարության մեջ նշված է, որ «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) իշխանության 15 տարիների ընթացքում չի ստեղծվել ազատական, հավասար և ժողովրդավար Սահմանադրություն, հետընթաց է արձանագրվել դատական համակարգի ազատության և իշխանության տեղաբաշխման հարցում:
«Ակօս» շաբաթաթերթում հրապարակված հայտարարության մեջ «Նոր զարթոնքը» նշել է, որ Թուրքիան դարձել է բռնապետություն, որտեղ ընդդիմադիր պատգամավորները կալանավորվում են, լրագրողներն ու գիտնականները կամ ձերբակալվում կամ ազատվում են աշխատանքից, ընդդիմադիր թերթերը, ռադիո և հեռուստաալիքներն ու կայքերը փակվում են, մարդիկ բանտ են նետվում սոցցանցերում մեկնաբանություններ գրելու պատճառով:
Ըստ «Նոր զարթոնքի»՝ 2016թ. Թուրքիայում մեկ անձի հրամանով 10-յակ քրդական քաղաք է ավերվել, հազարավոր մարդիկ տեղահանվել են, հարյուրավորները՝ սպանվել:
«Ապրիլի 16-ին անցակցվելիք հանրաքվեին ամբողջ այս կաշառակերությանը, կոտորածներին, ճնշումներին և կոռուպցիային ի՞նչ ենք ասելու՝ այո՞, թե՞ ոչ:
Մենք՝ հայերս, «ո՛չ» ենք ասում ռասիստական, կրոնական և միահեծան բռնապետական վարչակարգին, որ ցանկանում են հաստատել:
Ո՛չ ենք ասում ամեն պատեհ առիթով Հայոց ցեղասպանությունը ժխտող և մեզ անդադար օտարելու հաշվին հասարակության մեջ բևեռացումը խորացնելով իշխանությունն ամրապմնդել ցանկացողներին:
Ապրիլի 16-ը կարող է դառնալ այս խավար շրջանից դուրս գալու սկիզբը: Մենք՝ հայերս, հավասարության, ազատության, խաղաղության և արդարության պահանջը բարձրացնելու, ԱԶԿ-ի քաղաքականությանը պատասխան տալու համար գնանք քվեարկության և «Ո՛չ» ասենք»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Տարեսկզբից մինչև փետրվարի վերջ Թուրքիա է մեկնել 463․865 իրանցի՝ դառնալով օտարազգի տուրիստների ամենամեծ խումբը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:

Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |