Իրավական08:20, 30 Մարտ 2017
Թուրքական դատարանն արգելափակում է հոլանդական կայքը

Թուրքական դատարանը հոլանդական «booking.com» հյուրանոցների առցանց ամրագրումների կայքը երկրի տարածքում արգելափակելու որոշում է ընդունել:
Թուրքական «Hurriyet» թերթը հայտնում է, որ Թուրքիայի զբոսաշրջության գործակալությունների միությունը (TÜRSAB) հայց էր ներկայացրել դատարան՝ հոլանդական ընկերությանը մեղադրելով անարդար մրցակցության մեջ:
Հայցվոր TÜRSAB-ի գլխավոր քարտուղար Չեթին Գյուրջյուն հայտնել է, որ մինչև դատարան դիմելը անարդար մրցակցության հարցով բողոք էին ներկայացրել տնտեսական մրցակցության կոմիտե, որը booking.com-ին տուգանել է 2.5 միլիոն թուրքական լիրայի չափով: Անդրադառնալով դատարանի որոշմանը՝ Գյուրջյուն նշել է, որ booking.com-ը Թուրքիայում զբոսաշրջային գործակալության գործունեություն էր վարում՝ թուրք հանգստացողների և Թուրքիայի հյուրանոցների միջև միջնորդ դառնալով: Ըստ Գյուրջյուի՝ թուրքական օրենքներով նման գործունեություն կարող են ծավալել միայն գործակալները, իսկ booking.com զբոսաշրջային գործակալ չէ:
Թուրքիայի Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնելոգիաների խորհուրդը, որին դատարանը հանձնարարել է արգելափակել կայքի հասանելիությունը, հայտնել է, որ նախկինում երբեք անարդար մրցակցության պատճառով կայք արգելափակելու որոշում չեն ստացել: «Երբեք նման որոշում չենք իրականացրել: Սակայն եթե դատարանը արգելափակելու որոշում է կայացրել, մենք ստիպված կլինենք կիրառել»:
Նշենք, որ հոլանդական ընկերության նկատմամբ նման որոշում կայացվում թուրք-հոլանդական լարված հարաբերությունների համապատկերում:
Հոլանդիայի իշխանություններն արգելել էին երկրի տարածքում թուրք պաշտոնյաների, այդ թվում նաև արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի՝ թուրքական համայնքների հետ հանդիպումները, որոնց հիմնական առանցքը ապրիլի 16-ին կայանալիք սահամանդրական փոփոխությունների հանրաքվեն էր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |