Տարածաշրջան09:24, 30 Մարտ 2017
Թուրքիայի վարչապետը հայտարարել է «Եփրատի վահան» ռազմագործողության ավարտի մասին

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ «Սիրիայի Ազատ բանակ» խմբավորման կողմից Էլ Բաբ քաղաքի գրավումով և այնտեղ վերջինիս ուժերի տեղակայումքվ ավարտվել է իրենց կողմից Սիրիայում իրականացվող «Եփրատի վահան» ռազմագործողությունը: Այդ մասին ըստ թուրքական «Internethaber» լրատվամիջոցի` նա հայտարարել է թուրքական « NTV » և « Star TV» հեռուստալիքներին տված հարցազրույցում:
Թուրքիայի վարչապետի խոսքերով, եթե Սիրիայի տարածքում այլ գործողություն սկսվի այն կկրի արդեն այլ անվանում:
«Եփրատի վահան գործողությունն իրականացվել էր 2015 քառ. կմ տարածքի անվտանգությունն ապահովելու համար: Էլ Բաբի գրավումով դա ապահովվեց: Այնտեղ տեղակայվեց Սիրիայի Ազատ բանակը: Սիրիացիները նորից այդ տարածք վերադարձան: Կյանքը վերադարձավ իր հուն, ամեն ինչ վերահսկողության տակ վերցվեց»,- ասել է Յըլդըրըմը:
Նա նաև ընդգծել է, որ, եթե «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությունը կրկին սպառնալիք ստեղծի Թուրքիայի անվտանգության համար, ապա իրենք նոր գործողություն կիրականացնեն:
Հիշեցնենք, որ սիրիական սահմանային Ջերաբլուս քաղաքաը ԻՊ ահաբեկիչներից մաքրելուն ուղղված օպերացիայի շրջանակներում օգոստոսի 24-ի վաղ առավոտյան կոալիցիոն ուժերի աջակցությամբ Թուրքիայի զինված ուժերի լայնամասշտաբ գործողություններ սկսեցին: Ահաբեկիչնեի դեմ հիմնական ցամաքային գործողություններն իրականացնում են «Սիրիայի ազատ բանակ» կոչվող զինված ընդդիմության մարտիկները՝ Թուրքիայի մի քանի հարյուր հատուկջոկատայինների և հրետանային ստորաբաժանումների մասնակցությամբ: Ջերաբլուսի վերահսկողությունն արդեն իրենց ձեռքը վերցրած սիրիական զինված ընդդիմությունը Թուրքիայի համակողմանի աջակցությամբ ցանկանում է շարժվել դեպի Մանբիջ քաղաք, որը Սիրիայի քրդերը վերջին շրջանում կարողացել էին գրավել ԻՊ զինյալներից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Region Monitor-ի բացառիկ հարցազրույցն իրանցի պրոֆեսոր, միջազգային հարցերով վերլուծաբան, Սաադոլլահ Զարեիի հետ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |